Մեր մասին

Քրոսս Առողջության Կենտրոնը հիմնադրվել է 1992թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով, Հայաստանում Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ծրագրի շրջանակում:

Այն հանդիսանում է միակ վերականգնողական կենտրոնը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և Մերձավոր Արևելքում:

Կենտրոնի կառուցմանը մասնակցել են Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի 26 երկրներ և 6 անդամ-կառավարություններ:

Իր գործունեության ընթացքում կենտրոնում արդեն բուժվել և իրենց առողջությունն են վերականգնել շուրջ 10 000 հիվանդ Հայաստանից, ԱՊՀ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից: Կենտրոնում տարեկան կտրվածքով բուժում է ստանում 900-1000 հաշմանդամ, 280 վետերան, 5 փախստական, սոցիալապես անապահով խավի մոտ 526 ներկայացուցիչ:

Կատարվում են նաև դիսպանսեր տնային այցելություններ հաշվառման վերցրած ողնաշարի և ողնուղեղի վնասվածքով հաշմանդամ հիվանդներին՝ ցուցաբերելով բժշկական օգնություն և հետազոտում:

Ի հավելումն ընդհանուր և ողնաշարային վերականգնման, հաճախորդներին հնարավորություն է տրվում նաև զբաղվել սպորտով: Կենտրոնի սպորտային համալիրը իրականացնում է բասկետբոլի, վոլեյբոլի, աէրոբիկայի, սեղանի թենիսի և լողի պարապմունքներ

Կենտրոնի “Փարոս” երգչախումբը և բասկետբոլի “Կիլիկիա” թիմը պարբերաբար մասնակցում են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար տարբեր երկրներում կազմակերպվող համերգներին և մրցումներին:

Կենտրոնը գլխավորում է փորձառու բժիշկ՝ բ.գ.թ. Ալեքսանդր Մնացականյանը:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տրանսֆեր (օդանավակայան դիմավորել/ճանապարհելու ծառայություն)
  • Հարազատների տեղավորում
  • Միջոցառումների սրահ
  • Գրադարան
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Անվճար Wi-Fi
  • Լվացքի և քիմմաքրման ծառայություն
  • Ծածկած և սեզոնային բացօթյա լողավազան (25×14)
  • Բանկոմատ
  • Քայլարշավներ
  • Թերթերի առաքում

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Քրոսս Առողջության Կենտրոնում բուժման հիմնական նպատակն է հանդիսանում հասնել բուժական, կանխարգելիչ և վերականգնողական արդյունքի:

  • Մարդասիրություն
  • Անկողմնակալություն
  • Պրոֆեսիոնալիզմ
  • Հուսալիություն
  • Ազնվություն

Մեր աշխատանքի հիմնական սկզբունքը դա սերն է մարդկանց նկատմամբ:

Մեր աշխատանքի լավագույն արդյունքը՝ ժպիտներ և ուրախ դեմքեր՝ լի լավատեսությամբ:

Հենց այդպես ենք մենք հասկանում սերը մարդկանց և աշխատանքի նկատմամբ:

Մեր նպատակներն են. ապահովել լավագույնով, աշխատել հաճախորդների բարեկեցության և ցանկությունների կատարման համար:

Ինչով ենք մենք տարբերվում

  • Արագ ապաքինում
  • Հավաստագրված ծառայություններ
  • Վստահելի տվյալներ
  • Բարեհամբույր, անգլերեն և ռուսերեն լեզուներին տիրապետող աշխատակազմ
  • Մենք մշտապես գտնվում ենք հիվանդի կողքին մինչև բուժման ավարտը
  • Մենք և հաճախորդը մեկ ընտանիք ենք, նույնիսկ բուժում ստանալուց հետո
  • Տեղավորում հարմարավետ և շքեղ սենյակներում՝ մատուցելով հիվանդի խնամքի բարձրորակ ծառայություններ
  • Մենք հետևում ենք գիտության և տեխնիկայի վերջին զարգացումներին
  • Հասանելի փոխադրամիջոց/տրանսպորտ
  • Ծածկած և սեզոնային բացօթյա լողավազան (25×14)
  • Մեր հաճախորդները կարող են քայլարշավներ իրականացնել կենտրոնի շրջակա միջավայում: Մենք կազմակերպում ենք նաև արշավներ և էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: