Բեխտերևի հիվանդություն

Բեխտերևի հիվանդություն

Բեխտերևի հիվանդությունը կամ անշարժացնող սպոնդիլոարթրիտը ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որ առաջացնում է հոդերի սերտաճում և շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումներ (անկիլոզ):

Բեխտերևի հիվանդությունը հենաշարժական համակարգի ամենատարածված հիվանդություններից մեկն է հանդիսանում: Առավելապես ախտահարվում է ողնաշարը (միջողնային հոդերը):

Բեխտերևի հիվանդության ընթացքում բորբոքային գործընթացը հոդային հյուսվածքների հետ միասին ախտահարում է նաև ջլերը, կապանները, հոդերի ձուսպաթաղանթները ոսկրային հյուսվածքները: Այդպիսով, Բեխտերևի հիվանդությունը համակարգային հիվանդություն է հանդիսանում, ինչն էլ ենթադրում է բուժման համալիր մոտեցում:

Բեխտերևի հիվանդության բուժման հիմնական խնդիրները

Բեխտերևի հիվանդության բուժման հիմնական ուղղությունները.

  • մկանային ջղակծկումների վերացում,
  • արյան շրջանառության և մկանային հյուսվածքների սնուցման բարելավում,
  • բորբոքային գործընթացի վերացում,
  • հոդային հյուսվածքների վերականգնման խթանում,
  • ֆիզիկական ակտիվության բարելավում,
  • շնչառական համակարգի աշխատանգի բարելավում,
  • քրոնիկական վարակիչ հիվանդությունների բուժում,
  • իմունային բալանսի վերականգնում:

Բեխտերևի հիվանդության բուժումը ենթադրում է ռեֆլեքսոթերապիայի և ֆիզիոթերապիայի մեթոդների համալիր կիրառում:

Բեխտերևի հիվանդության բոլոր դեպքերում բուժումն անհատականորեն է նշանակվում և հիմնական պրոցեդուրաներին զուգահեռ կարող է ներառել նաև այլ պրոցեդուրաներ:

Բեխտերևի հիվանդության բուժման հիմնական արդյունքները

  • հիվանդության զարգացման դանդաղում,
  • ձևախախտումների նվազեցում կամ վերացում և նոր առաջացող ձևախախտումների կանխարգելում,
  • մկանային ուժի և տոնուսի մեծացում,
  • մկանային ցավերի վերացում,
  • ողնաշարի և հոդերի շարժունակության բարելավում,
  • շնչառության բարելավում, թոքերի աշխատանքային ծավալի մեծացում,
  • օրգանիզմի ընդհանուր առողջացում,
  • ֆիզիկական աշխատունակության և կյանքի որակի բարձրացում:

Բեխտերևի հիվանդության ախտանիշները

Որպես կանոն, Բեխտերևի հիվանդությունն առաջանում է երիտասարդ տղամարդկանց մոտ (մինչև 30 տարեկան): Անչափ կարևոր է ուշադրություն դարձնել հիվանդության արդեն առաջին նախանշաններին, որպեսզի հնարավոր լինի ժամանակին սկսել բուժումը և կանխարգելել բարդացումների առաջացումը:

Բեխտերևի հիվանդության վաղ ախտանիշները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել.

  • մշտական բնույթի ցավեր ողնաշարի գոտկային հատվածում,
  • գոտկատեղից դեպի նստատեղ և ոտքեր ճառագայթող ցավեր, որոնք ուժեղանում են վաղ առավոտյան,
  • կաշկանդվածություն, դժվարաշարժություն և ողնաշարի ցավեր (կրծքավանդակի շրջանում),
  • ցավեր գարշապարի հատվածում:

Բեխտերևի հիվանդության ախտանիշները կախված են բորբոքային գործընթացի տեղայնացումից:

Բեխտերևի հիվանդության ախտանիշները ողնաշարային հոդերի ախտահարման դեպքում. կաշկանդվածություն և ողնաշարի ցավեր, պրոգրեսիվ կուզիկություն մինչև ողնաշարի վերջնական կորացում (կիֆոզ), ցավային զգացումներ և ողնաշարի մկանների լարվածություն, ողնաշարի սահմանափակ շարժունակություն:

Բեխտերևի հիվանդության ախտանիշները վերջույթների հոդերի ախտահարման դեպքում. ցավեր և կաշկանդվածություն հոդերում (կոնքազդրային, ուսային, արմունկային, սրունքաթաթային, ծնկային), որոնք ուժգնանում են վաղ առավոտյան և առավոտյան ժամերին, փոքր հոդերի բորբոքում և ուռածություն (հազվադեպ):

Սրբոսկրային հոդերի բորբոքման դեպքում Բեխտերևի հիվանդությունը դրևորվում է նստատեղի սուր ցավերով:

Բեխտերևի հիվանդության հնարավոր ուղեկցող ախտանիշները. սրտի ռիթմի խանգարում, սրտի մկանների բորբոքում (միոկարդիտ), աչքերի բորբոքում, երիկամների գործունեության խանգարումներ և երիկամային անբավարարության զարգացում:

Բեխտերևի հիվանդության բուժումը

Բեխտերևի հիվանդության ժամանակին և ճիշտ ընտրված բուժումը կարևոր է ոչ միայն ախտանիշները վերացնելու համար, այլ նաև հիվանդության հետևյալ բարդացումները կանխարգելելու համար.

  • հոդերի սերտաճում և անշարժացում (անկիլոզ),
  • սրտի և պսակային զարկերակների ախտահարում,
  • ամիլոիդոզի ֆոնին երիկամային անբավարարության զարգացում,
  • թոքերի հիվանդություններ, տուբերկուլյոզ:

Բեխտերևի հիվանդության բուժման գլխավոր խնդիրն է հանդիսանում ողնաշարի մկանների շարժունակության բարելավումը, հոդերում կաշկանդվածության նվազեցում, շարժողական ակտիվության բարձրացում:

Ռեֆլեքսոթերապիայի և ֆիզիոթերապիայի մեթոդների կիրառմամբ Բեխտերևի հիվանդության բուժման արդյունավետությունը զգալիորեն բաձրանում է բուժական ֆիզկուլտուրայի հետ համատեղելու արդյունքում: Այդպիսի բուժումը նշանակվում է անհատականորեն՝ կախված հիվանդության բնույթից, զարգացման փուլից, բարդացումների առկայությունից և օրգանիզմի անհատական առանձնահատկություններից: