ԴԻԱԲԵՏԻԿ ՊՈԼԻՆԵՅՐՈՊԱԹԻԱ

ԴԻԱԲԵՏԻԿ ՊՈԼԻՆԵՅՐՈՊԱԹԻԱ

Դիաբետիկ պոլինեյրոպաթիան ծայրամասային նյարդային համակարգի նյարդերի ախտահարումն է: Դիաբտիկ պոլինեյրոպաթիան շաքարախտի (դիաբետ) ամենատարածված բարդացումն է: Այն առաջացնում է տարատեսակ ախտանիշներ:

Հիմնական ախտանիշները

  • ձեռքերի և ոտքերի այրոցներ և ծակծկոցներ,
  • ջերմության նկատմամբ մաշկի զգայունության կորուստ,
  • գիշերային ցավեր,
  • վերջույթների թմրածություն,
  • վերջույթների հանկարծակի սառչելու զգացում,
  • ոտնաթաթերի այտուցվածություն,
  • վերջույթների մաշկի չորություն և թեփոտում,
  • ոտնաթաթերի բարձր խոնավություն,
  • ոտնաթաթերի մաշկի կարմրություն,
  • ոտնաթաթերի ոսկրային կոշտուկներ, չբուժվող վերքեր և խոցեր:

Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի բուժումը

Հարկ է նշել, որ պոլինեյրոպաթիայի արդյունավետ բուժման համար անչափ կարևոր է արյան մեջ շաքարի մակարդակը պահել նորմայի սահմանում, չնայած որ դա չի երաշխավորում, որ հիվանդությունը չի զարգանա, քանի որ գոյություն ունեն ուրիշ ռիսկային գործոններ ևս. տարիք, ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, ճարպակալում, շաքարախտով հիվանդ լինելու ժամանակահատվածը:

Մեր կենտրոնում դիաբետիկ պոլինեյրոպաթիայի բուժումը անցկացվում է տարատեսակ բուժիչ և վերականգնողական պրոցեդուրաների միջոցով:

Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի ճիշտ ընտրված բուժման դեպքում հնարավոր է խուսափել վերջույթների անդամահատումից (ամպուտացիա), ընդհատել նյարդային վերջավորությունների ախտահարումը և պահպանել ոտնաթաթերի ֆունկցիոնալությունը:

Շաքարախտի տվյալ տեսակի բարդացումը արդյունավետորեն հաղթահարելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցնել բժշկի մոտ և հետևել էնդոկրինոլոգի բոլոր խորհուրդներին:

Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի բուժման համար մերսումը թերապիայի բավականին արդյունավետ մեթոդ է հանդիսանում: Այն թուլացնող և հանգստացնող ազդեցություն ունի, արագ և անվտանգ բարելավում է օրգանիզմում և հատկապես վերջույթներում արյան շրջանառությունը, ինչպես նաև խթանում է նյութափոխանակությունը: