ՀԵՏԻՆՍՈՒԼՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ

ՀԵՏԻՆՍՈՒԼՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ

Ինսուլտը (գլխուղեղի կաթված) կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարումն է, որը պայմանավորված է ուղեղի արյան շրջանառության կտրուկ խանգարումով, արյունազեղումներով, անոթների թրոմբոզով: Արդյունքում վնասվում են գլխուղեղի նյարդային բջիջները և հյուսվածքները:

Ցուցումները

Կաթվածը կարող է զարգանալ ասիճանաբար կամ շատ կտրուկ: Կարող են ի հայտ գալ ստորև բերված նախանշանները.

  • կտրուկ գլխացավեր, փսխում,
  • խոսունակության և գիտակցության խանգարումներ,
  • շարժումների ներդաշնակվածության կորուստ:

Երբեմն տեղի է ունենում գիտակցության ամբողջական կորուստ, որն ուղեկցվում է ցնցումային նոպաներով, հիվանդը կարող է ընկնել կոմայի մեջ:

Մյուս դեպքերում զարգացման վաղ փուլում հիվանդությունը դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով, գիտակցության և տեսողության մթագնումով, դեմքի և վերջույթների թմրածությամբ, խոսունակության մի փոքր փոփոխությամբ, հավասարակշռության կամ շարժումների ներդաշնակվածության կորստով, սուր գլխացավերով: Վերոնշյալ ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Կաթվածի հետևանքները կախված են գլխուղեղի վնասվածքի ծանրությունից և հատվածից: Կարող են լինել օրգանիզմի շարժունակության տարատեսակ խանգարումներ` քայլվածքի թեթև խանգարումից մինչև անգամ վերջույթների կամ ամբողջ մարմնի անդամալուծություն (պարալիչ): Հաճախ նկատվում են խոսունակության, զգայունության, տեսողության, լսողության, համի և հոտառության խանգարումներ: Հիվանդը դառնում է դյուրագրգիռ, հաճախ փոփոխվող տրամադրությամբ, տառապում է անքնությամբ, հիշողության կորստով: Պարզ է, որ կաթվածի հետևանքները բավականին լուրջ բնույթ են կրում և կարող են շատ ծանր լինել:

Բուժումը

Հետինսուլտային իրավիճակում բուժումն ուղղված է ֆիզիկական անկարողության վերականգնմանը և օրգանիզմի կայուն վիճակի պահպանմանը: Բժշկի գլխավոր խնդիրն է հանդիսանում հոգենանական օգնություն ցուցաբերել հիվանդներին և նրա հարազատներին` հաղթահարելու համար տվյալ իրավիճակը:

Համապարփակ բուժական ծրագրերի հիմքն են կազմում ֆիզիոթերապիայի և ռեֆլեքսոթերապիայի մեթոդները, որոնք մեր մասնագետները կարողացել են արդյուավետորեն համատեղել: Դրանում է կայանում հաջողված բուժման գաղտնիքը, որի արդյունքում՝

  • բարելավվում է շարժողական ակտիվությունը և օրանիզմի նյարդավորումը,
  • հերթական կաթվածի հավանականությունը էականորեն նվազում է: