ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ

ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Ողնաշարի վիրահատական միջամտությունն ուղղված է հիվանդության հիմնական պատճառի վերացմանը, իսկ վերականգնողական բուժումը կոչված է անհատին բնականոն կյանքին վերադարձնել, վերականգնել նրան` ֆիզիկական և հոգեբանա-հուզական առումով:

Ողնաշարի հետվիրահատական վերականգնողական բուժումն անցկացվում է երեք փուլերով.

  • Առաջին փուլի հիմնական խնդիրն է հանդիսանում ցավերի, թերանդամալուծության (պարեզներ) և թմրածության վերացումը և իրանի ու կոնքի ծռվածքի կոմենսացիա:
  • Երկրորդն ուղղված է գոյություն ունեցող սահմանափակումների չեզոքացմանը և հաճախորդի առողջության ընդհանուր վիճակի կայունացմանը:
  • Իսկ երրորդն ուղղված է բնականոն բիոքիմիական ամբողջականության և հենաշարժական համակարգի ամրության վերականգնմանը, ինչպես նաև մարմնամարզական վարժություններ կատարելուն խոչընդոտող յուրաքանչյուր հնարավոր սահմանափակումների վերացմանը:

Ընդ որում, կոնկրետ մեթոդների, գործողությունների և մեթոդների ցանկը կախված է հիվանդության ընթացքից, օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, անցկացված թերապիայից հետո անցած ժամանակից և դրա ունեցած կողմնակի ազդեցությունից:

Վերականգնողական բուժումը ներառում է ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, մերսում, բուժական մարմնամարզություն և, իհարկե, առողջարանային բուժում: Բացի դա, հաճախորդը պետք է առողջ ապրելակերպ վարի, նվազեցնի ծանր իրեր բարձրացնելը, խուսափի ցրտահարումից, սթրեսից, տևական միօրինակ աշխատանքից՝ միևնույն հարկադրված դիրքով, հետևել սեփական քաշին, կտրուկ շարժումներ չկատարել: