ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԻՃԱԿ

ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԻՃԱԿ

Հետվնասվածքային վիճակին բնորոշ են հենաշարժողական համակարգի (մկանային հյուսվածքների, ջլերի, ոսկորների, հոդերի) վնասվածքերը: Վնասվածքաների հիմնական տեսակներն են հանդիսանում հոդախախտումները, գերձգումները, պատռվածքները, կոտրվածքները, վնասվածքները, սեղմումները, ցնցումները:

Ժամանակին և ճիշտ ընտրված հետվնասվածքային վերականգնումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն արագ ապաքինման և բնականոն ֆիզիկական ակտիվությանը վերադառնալու համար, այլ նաև բարդացումների և հաշմանդամության կանխարգելման համար:

Հետվնասվածքային վերականգնում

Մեր կենտրոնում հետվնասվածքային վերականգնողական կուրսը նշանակվում է անհատականորեն՝ կախված վնասվածքի բնույթից, վնասվածքից հետո անցած ժամանակից, տարիքից և օրգանիզմի այլ անհատական առանձնահատկություններից:

Հետվնասվածքային վերականգնումը բաղկացած է հետևյալ հիմնական ուղղություններից.

  • ապաքինման և վերականգնողական գործընթացի արագացում (ոսկորների սերտաճում, մկանային հյուսվածքների, ջլերի վերականգնում),
  • բորբոքային գործընթացների և ցավերի վերացում,
  • այտուցվածության վերացում,
  • վնասվածքի հատվածում արյան շրջանառության, հյուսվածքների սնուցման և նյարդավորման բարելավում,
  • պառկելախոցերի (վերք, հարուկ) առաջացման կանխարգելում:

Հետվնասվածքային վերականգնողական բուժումը թույլ է տալիս հասնել հետևյալ արդյունքների.

  • արագացնել շարժական ակտիվության վերականգնումը, ադապտացումը՝ նորմալ կյանքին և հասարակությանը,
  • կանխարգելել հոդային շարժունակության սահմանափակումը (կոնտրակտուրա), մկանային ատրոֆիան (հյուծումը), թերանդամալուծությունը (պարեզներ), արթրոզները և վնասվածքների այլ բարդացումները,
  • բարձրացնել մկանային հյուսվածքների տոնուսը,
  • վերականգնել հոդերի բնականոն գործունեությունը և շարժունակությունը,
  • բարելավել արյան շրջանառությունը և նյարդային ազդակների հաղորդումը,
  • բարձրացնել աշխատունակությունը, բարելավել կյանքի որակը և հոգեբանահուզական վիճակը:

Հնարավոր հետվնասվածքային բարդացումները

Հետվնասվածքային բարդացումները կապված են ֆիքսված ձեռքի, ոտքի ժամանակավոր անշարժունակությամբ կամ ամբողջ մարմնի հարկադրված անշարժությամբ (պառկած ռեժիմ), ինչպես նաև վիրակապերի, գիպսակապերի ճնշող (սեղմող) ազդեցության հետ:

Նման բարդացումների հիմնական պատճառներն են.

  • մկանների շարժական ակտիվության բացակայությունը,
  • արյան շրջանառության և մկանային հյուսվածքների ու ջլերի սնուցման վատթարացումը:

Մեր կենտրոնում հետվնասվածքային վերականգնումը ենթադրում է վերականգնողական, բուժական և պրոֆիլակտիկ համալիր պրոցեդուրաների կիրառում:

Այս և այլ մեթոդները չեն առաջացնում կողմնակի բարդություններ, ինչի համար էլ լայնորեն կիրառվում են վերականգնողական բժշկության մեջ հետվնասվածքային վերականգնման համար: