ԷԼԵԿՏՐՈԹԵՐԱՊԻԱ

ԷԼԵԿՏՐՈԹԵՐԱՊԻԱ

Էլեկտրոթերապիա

 Էլեկտրոթերապիան այսօր հանդիսանում է տարբեր հիվանդությունների և բարդությունների կոմպլեքսային բուժման անքակտելի մասը: Շատերի համար այն բավականին արդյունավետ է, խթանում է շուտափույթ ապաքինումը, թուլացնում է ցավային զգացողությունները և այլն: Այսօր բժշկության մեջ լանորեն օգտագործվում են տարբեր մեթոդներ, որոնց հիմքում ընկած է էլեկտրական հոսանքի դրական ազդեցությունը մեր օրգանիզմի վրա: Թերապիայի այդպիսի մեթոդներին են պատկանում էլեկտրաքունը, ՈՒԲՀ-թերապիան, էլեկտրոֆորեզը, դարսոնվալիզացիան և այլն: Այս պրոցեդուրաների ժամանակ հիվանդի վրա աղդում են բնական կամ արհեստականորեն ստեղծված ֆիզիկական գործոններով, որոնքխթանում են մարդու օրգանների աշխատանքը, ինչով նպաստում են առողջության վերականգնմանը: Նման գործոններին են պատկանում մագնիսական ևէլեկտրոմագնիսականդաշտը, ինֆրակարմիր և ՈՒՄ – ճառագայթումը, էլեկտրական հոսանքը և այլն:

 Էլեկտրոֆորեզ

 Այս պրոցեսի հիմքում ընկած է մարմնի որոշակի մասերի վրա հաստատուն էլեկտրական հոսանքի ազդեցության և դեղորայքի՝ դեպի հյուսվածքներ և խոռոչներ զուգահեռ ներթափանցման համադրությունը: Այս դեպքում դեղորայքը ցուցաբերում է բարձր ակտիվություն և ազդում է ավելի երկար: Դրա հետ մեկտեղ իջնում է դեղորայքի վնասակար հետևանքների քանակությունը, իսկ շատ դեպքերում նրանք ընդհանրապես չեն արտահայտվում: Էլեկտրոֆորեզը թողնում է օրգանիզմի վրա հետևյալ դրական ազդեցությունները.

- ցավազրկող, թուլացնող:
- հակաբորբոքային:
- հանգստացնող, անոթլայնիչ:

- սեկրետոր – որն ապահովում է կենսբանական ակտիվ նյութերի բարձր արտադրունակությունը և նրանց ներթափանցումն արյունատար համակարգ:

Պետք է իմանալ, որ պրոցեդուրայի իրականացման ժամանակ մաշկիորոշակ իհատվածները, որտեղ տեղադրվում են հատուկ էլեկտրոդները, չպետք է լինեն աղտոտված կամ վնասված: Պրոցեդուրայի ժամանակ չի զգացվում ցավ կամ այրոց, միայն թեթևակի ծակոցներ: Սովորաբարգոր ծընթացը տևում է 10-30ր: Թողած ազդեցությունը լիովին զգացվում է միայն 10-15 սեանսից հետո:

Էլեկտրոֆորեզի ցուցումները.

- ռադիկուլիտ, նեվրիտ, պլեկսիտ;
- հոդերում և մկաններում բորբոքային պրոցեսներ և վնասվածքներ;
- հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն, անոթների աթերոսկլերոզային ախտահարում;
- ստոմատոլոգիական պրոբլեմներ;
- գինեկոլոգիական պաթոլոգիաներ;
- խոցեր, կոլիտ, գաստրիտ:

 Էլեկտրաքուն

 Այս էֆեկտիվ մեթոդը հիմնված է փոփոխական բնույթի ցածր հաճախականության հոսանքի ազդեցության վրա: Այսպիսի իմպուլսային հոսանքը ազդելով կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջ է բերում գլխուղեղի կեղևի մոնոտոն և ռիթմիկ ազդակներ, որի հետևանքով բոլոր պրոցեսները դանդաղում են և մարդը քուն էմտնում: Սա բերում է նյարդային համակարգի կարգավորման, գլխուղեղի արյան մատակարարման լավացման, հանգստացնող, քնաբեր, հիպոտենզիվ, հակաբորբոքային, ցավազրկող էֆեկտների առաջացման: Էլեկտրաքունն օգտագործվում է հիպերտոնիայի, սրտիիշեմիայի, հոգեկան և նյարդային հիվանդությունների բուժման համար: Այն դրական ազդեցություն է թողնում հետինֆարկտային և հետվիրահատական վիճակում գտնվող հիվանդների վրա: Պրոցեդուրայի տևողությունը սովորաբար 20-60 ր է: Կուրսը ներառում է 10-15 նմանատիպ սեանսներ:

Էլեկտրաքունը ունի հետևյալ ցուցումները.

- տիզային էնցեֆալիտի հետևանքներ, գանգուղեղային վնասվածքներ;
- գիշերային անքնություն;
- էնուրեզ, լոգոնևրոզ, գիշերային ֆոբիաներ երեխաների մոտ;
- հոգեկան հիվանդություններ, օրինակ շիզոֆրենիա, փսիխոզ
- բրոնխիալ աստմա;
- էկզեմա, նեյրոդերմատիտ;
- խոցային պրոցեսներ աղիներում և ստամոքսում;
- նարկոմանիայի, ալկոհոլային կախվածության կոմպլեքսային բուժում:

Դիադինամոթերապիա

 Մեթոդն իրականացվում է որոշ հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման համար դիադինամիկ հոսանքների ազդեցության հետևանքով: Գործընթացը խթանում է նյութափոխանակությունը հյուսվածքներում, անցկացնում է ցավային զգացողությունները: Բացի դրանից ԴԴԹ-ն ունի հետևյալ էֆեկտները.

- սննդարար նյութերով հյուսվածքների ապահովման բարելավում
- այտուցվածության իջեցում;
- բորբոքային պրոցեսների թուլացում;
- սպազմերի թուլացում
- էնդոկրինային գեղձերի աշխատանքի կարգավորում:

Սովորաբար այս պրոցեդուրան նշանակում են նևրիտ, ռադիկուլիտ, նևրալգիա, արթրիտ, Բեխտերևի հիվանդություն, որովայնային խոռոչի կպումներ, գինեկոլոգիական բորբոքումներ, վնասվածքներ ունեցող հիվանդներին: ԴԴԹ-ն օգնում է վերականգնել հոդերի շարժունակությունը: Պրոցեդուրայի ժամանակ հիվանդը զգում է հստակ վիբրացիա: Կախված իվանդության տեսակից և բարդությունից սեանսը տևում է 2-10 ր: Կուրսը ներառում է 5-20 սեանս:

 Ուլտրակարճալիքային թերապիա

 Այս մեթոդի էությունը կայանում է նրանում, որ օրգանիզմի վրա ազդում է ուլտրաբարձր հաճախականությամբ դաշտ, որը հաղորդվում է հիվանդին կոնդենսատորային սկավառակների օգնությամբ: Այս պրոցեսի ավելի ճանաչված անվանումն  է  ՈՒԲՀ-թերապիա: Պրոցեդուրայի ժամանակ իրականացվում է.

- բրոնխների պատերի թուլացում;
- բրոնխների գեղձերի սեկրետոր ակտիվության իջեցում;
- լեղարտադրությանբարձրացում, ստամոքսիշարժողականևսեկրետորհատկություններիխթանում:

Սեանսըտևումէ 10 րոպեիցոչավել: Սովորաբար անցկացնում են 5-10 բուժական սեանսներ: Միևնույն տեղում տարեկան 2 անգամից ավելպրոցեդուրան անցկացնել չի թույլատրվում:

ՈՒԲՀ-թերապիայի ցուցումներն են.

- օտիտ, անգինա:
- կարբունկուլ, ֆուրունկուլ:
- տրոֆիկխոցեր:
- ոսկրամկանային համակարգի վնասվածքային ախտահարումներ:
- բրոնխիալ աստմա, ռևմատոիդ արթրիտ:

 Դարսոնվալիզացիա

 Մեթոդի հիմքում ընկած է մարմնի որոշակի հատվածների վրա իմպուլսային բարձր հաճախականության էլեկտրական հոսանքների ազդեցությունը: Լարվածությունն այդժ ամանակ նույնպես բարձր է, իսկ ուժը՝փոքր: Մեթոդը իր լայն ճանաչումն է գտելնաև կոսմետոլոգիայում: Այն լավացնում է մաշկի վիճակն ու արտաքի նտեսքը, արգելակում է կնճիռների առաջացումը, մազաթափությունը, այտուցվածությունը, թորշոմածությունը:

Դարսոնվալիզացիայի ցուցումներնեն.

- անոթների վարիկոզային լայնացում:
- միջկողային նևրալգիա:
- Ռեյնոյի հիվանդություն:
- ծանր և դանդաղ վերականգնվող վերքեր:
- փսորիազ, նեյրոդերմատիտ:
- գինգիվիտ, պարոդոնտոզ:
- ցելյուլիտ, կորյակներ, ուժեղ մազաթափություն:

 Էլեկտրոթերապիայի ընդհանուր հակացուցումները

 Որպեսզի էլեկտրոթերապիան չունենա բացասական ազդեցություն նախքան պրոցեդուրան սկսելը պետք է ծանոթանալ ընդհանուր հակացուցումներին:

- էպիլեպսիա:
- թոքախտակտիվփուլում:
- անոթներիթրոմբոզ:
- ցանկացած հյուսվածքներում և օրգաններում առաջացած նորագոյացումներ:
- արյան հիվանդություններ:
- հղիություն:
- սրտի, անոթների ծանր պաթոլոգիաներ, սրտի իմպլանտացված ռիթմավար:
- ջերմություն:
- արտահայտված երիկամային կամ լյարդի անբավարարություն:
- ոսկրերի կոտրվածքներ, երբ կան չամրացված բեկորներ:
- անհատական անհանդուրժողություն պրոցեդուրայի նկատմամբ:

 Բացի դրանից, էլեկտրոթերապիայի յուրաքանչյուր մեթոդ ունի իր անհատական հակացուցումները, այդ պատճառով առանց թերապևտի կոնսուլտացիայի բուժման կուրս անցնել խորհուրդ չի տրվում:

Միջենթամաշկային նյարդագրգռում

Միջենթամաշկային նյարդագրգռումը բուժական միջոց է, որը չի պահանջում դեղորայք: Այն ուղղված է մեղմելու տարբեր էթիոլոգիայի ցավերը՝ ցածր իմպուլսային էլեկտրական հոսանքի միջոցով: Մասնավորապես, մեղմելու` քրոնիկական ցավերը, մեջքի, կմախքամկանային ցավերը, ռևմատոիդ արթրիտների, արթրոզների ցավերը, ինչպես նաև տարբեր նյարդային խանգարումների ցավերը: Էլեկտրական ազդակները, տարածվելով ամբողջ օրգանիզմով, իրենց դրական ազդեցություն են թողնում մարդու տարբեր կենսագործունեության գործառույթների վրա՝

  • բարելավում է արյան շրջանառությունը,
  • ուժեղացնում է ավշային շրջանառությունը,
  • խթանում է հյուսվածքների վերականգնման պրոցեսները,
  • ակտիվացնում է ֆերմենտային համակարգը,
  • աջակցում է կաթնաթթվի դուրսբերմանը,
  • ցուցաբերում է ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն,
  • բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը, տրամադրությունը,
  • բարձրացնում է վեգետատիվ նյարդային համակարգի տոնուսը, կայունացնում է արյան զարկերակային ճնշումը,
  • բարելավում է քունը:

Քվանտային թերապիա

Քվանտային թերապիայի հիմնական նպատակն է ֆիզիոլոգիական և բնական գործոնների միջոցով օգնել օրգանիզմին օգտագործել ներքին պաշարներն ու հաղթահարել ցավերը:

Բուժիչ ազդեցություններն են՝

  • հյուսվածքների վերականգման պրոցեսների վերականգնում,
  • վերացնում է ցավային համախտանիշը, նվազեցնում է մկանային թուլությունը, այտուցը,
  • ուժեղացնում է դեղորայքի ազդեցությունը, խթանում է նյարդի վերականգնումը, լավացնում է պարալիզված մկանների սնուցումը և տոնուսը,
  • ապահովում է նյութափոխանակման պրոցեսների կարգավորումը, իմունային և պաշտպանական մեխանիզմների աճը, սնուցողական պրոցեսների լավացումը,
  • վերացնում է այտուցները ախտահարված հոդերի շրջանում, զգալի մեղմում է ցավը:

Լազերոթերապիա

Լազերոթերապիան ցածր ինտենսիվության լազերային ճառագայթումն է, որը գործածվում է վերականգնողական և պրոֆիլակտիկ նկատառումներով: Լազերային ճառագայթները խորը ներթափանցելով՝ մինչև 10-13 սմ, հյուսվածքներում ցուցաբերում են հզոր խթանող ազդեցություն արյան շրջանառության, ներբջջային և թաղանթային նյութափոխականության վրա, ակտիվացնում են ֆիզիոլոգիական պրոցեսները, կարգավորում են հորմոնային համակարգը: Լազերոթերապիան ցուցաբերում է վերականգնող, սնուցող, ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն:

Ցուցումներն են՝
  • հոդերի հիվանդություններ՝ ռադիկուլիտ, պլեքսիտ, օստեոխոնդրոզ, իշիաս, միջողային սկավառակի ճողվածք, արթրիտ, արթրոզ, գոնարթրոզ, օստեոարթրոզ, բուրսիտ, պոդագրա:

 Դեղորայքային էլեկտրոֆորեզ

Դեղորայքային էլեկտրոֆորեզը մեթոդ է, որի ժամանակ տեղի է ունենում դեղորայքի ներծծում օրգանիզմ՝ հաստատուն հոսանքի միջոցով: Հաստատուն հոսանքի միջոցով կարելի է ներմուծել ինչպես մանր, այնպես էլ ավելի խոշոր էլեկտրալիցքվորված դեղանյութի մասնիկներ: Ներմուծման հատվածում, պրոցեդուրայից հետո, մաշկի շերտերում տեղի է ունենում դեղորայքի իոնային կուտակում, որից հետո աստիճանաբար ներծծվում է միկրոշրջանառող հուն և ավշային հանգույցներ:

Գերձայնային ֆոնոֆորեզ

Գերձայնային ֆոնոֆորեզը բուժական միջոց է, որի ժամանակ տեղի է ունենում դեղանյութի ներծծում մաշկից կամ լորձաթաղանթներից և, կախված գերձայնի հաճախականությունից, այն տարածվում է տարբեր խորությամբ, այնուհետև դեղանյութը արյան և ավշի միջոցով ներթափանցում է դեպի օրգանիզմ: Այս մեթոդի ժամանակ հիմնականում օգտագործում են գլյուկոկորտիկոիդ հորմոններ, ցավազրկողներ, հակաբիոտիկներ, սպազմոլիտիկներ, ֆիբրինոլիտիկ և անոթակարգավորող ազդեցությամբ դեղորայքներ, որոնք ընդունակ են էլ ավելի արտահայտելու գերձայնի հիմնական բուժական արդյունավետությունը: Խորհուրդ է տրվում ողնաշարի օստեոխոնդրոզի դեպքում:

 Ամպլիպուլսոթերապիա

Ամպլիպուլսոթերապիան բուժական միջոց է, որի ժամանակ մարմնի որոշակի հատվածի վրա ազդում է միջին հաճախականությամբ սինուսոիդալ և ցածր հաճախականությամբ մոդուլացված հոսանքի միջոցով: Ամպլիպուլսոթերապիան ունի արտահայտված ցավազրկող ազդեցություն: Այն առաջացնում է ծայրամասում տեղակայված ցավային հաղորդիչների բլոկադա:

Ցուցումներն են՝
  • նյարդային ծագման ուժող ցավեր, պարեզներ, պարալիչներ,
  • հոդերի հիվանդություններ,
  • հենաշարժողական համակարգի վնասվածքներ: