ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Հիդրոմերսում

 Հիդրոմերսումն  իրենից  ներկայացնում է մերսման հատուկ եղանակ՝ ճնշման տակ  գտնվող  ջրային շիթի օգնությամբ: Հաճախ այս գործընթացն ուղղորդվում  է օդային հոսանքներով և բազմաթիվ պղպջակներով, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Այսօր ժամանանակակից լոգախցիկներից, լոգարաններից, լողավազաններից շատերն ունեն հատուկ կառուցվածք՝ նախատեսված հիդրոմերսման իրականացման համար:
Գործընթացն իրականացվում է ներկառուցված վարդակների միջոցով, որոնք ապահովում են օդային և ջրային հոսանքների առկայությունը, նրանց ինտենսիվության և ուղղորդվածության կարգավորումը:

Տարբերում են հիդրոմերսման երկու հիմնական եղանակ.

- շիթային, որը նախատեսված է օրգանիզմի էներգետիկ պոտենցյալի բարձրացման համար;
- պղպջակային՝ նախատեսված լարվածության և մկանային հոգնածության վերացման համար: Շատ հաճախ այն նշանակվում է նյութափոխանակության, պերիֆերիկ նյարդային համակարգի և ոսկրամկանային համակարգի աշխատանքի խախտման ժամանակ:

Ճիշտ անցկացրած հիդրոմերսումը բավականին առողջարար է: Շնորհիվ բարձր ճնշմամբ ջրային շիթերի, գործընթացը լավացնում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է ավշաշրջանառությունը: Բարձր ջերմաստիճանը նպաստում է մաշկի ծակոտիների լայնացմանն ու մաքրմանը, ինչի շնորհիվ սեանսի վերջում այն ավելի թարմ և առողջ է երևում:

Ջրային թերապիայի այս տեսակը բարեհաջող ձևով թուլացնում է մկանային և հոդային ցավերը, թողնելով սեդատիվ ազդեցություն: Այն նաև օգտակար է անքնությամբ տառապող մարդկանց համար՝ գործընթացից հետո առաջ է գալիս հոգնածություն, ինչի հետևանքով մարդ կարողանում է քնել: Այս էֆեկտը առաջանում է ջրի և օդի ջերմաստիճանների տատանման շնորհիվ:

Շատ հաճախ հիդրոմերսումն իրականցնում են հավելյալ նյութերի ավելացմամբ: Այդ կապակցությամբ, բացի սովորական պրոցեդուրաներից տարբերում են նաև հանքային հիդրոմերսում՝ աղերի և հանքային նյութերի ավելացմամբ, արոմատիկ հիդրոմերսում՝ տաբեր եթերային յուղերի ավելացմամբ:

Ջրային շիթը ունի հիասքանչ անալգետիկ ազդեցություն, ինչի շնորհիվ օգտակար է բազմաթիվ հիվանդությունների պրոֆիլակտիկ բուժման ժամանակ՝ ցրված սկլերոզ, արթրիտ, Կրոնի հիվանդություն, ֆիբրոմիալգիա, տենդոնիտ և այլն: Այս դեպքում ոչ միայն թուլանում են ցավային զգացողությունները, այլ նաև արագանում է բջիջների ռեգեներացիան:

Բացի դրանից հիդրոմերսման միջոցով հնարավոր է ազատվել նյարդային լարվածությունից, սթրեսից, ի շնորհիվ էնդորֆինների դուրս բերման, որոնք նպաստում են հոգեկան և ֆիզիկական լարվածության իջեցմանը:

 Հիդրոմերսման ցուցումները

 Ջրային պրոցեդուրաների այս տեսակն ունի բազմաթիվ ցուցումներ: Տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկները նշանակում են այն հետևյալ հիվանդությունների ժամանակ.

- արյան շրջանառության խախտում:
- ոսկրամկանային համակարգի վնասվածքներ և հիվանդություններ:
- անքնություն:
- իմունային համակարգի խախտում:
- սեռական պրոբլեմներ:
- դեպրեսիա, աստենիա:                                    
- երակների լայնացում:
- վեգետոանոթային դիստոնիա:
- աղեստամոքսային տրակտի հիվանդություններ:
- նյութափոխանակության պաթոլոգիաներ (գիրացում, ցելյուլիտ):
- խրոնիկ հոգնածություն:
- պերիֆերիկ նյարդային համակարգի աշխատանքի խափանում:

 Հիդրոմերսումը նշանակում են նաև վնասվածքների հետևանքով առաջացած այտուցների, մկանային թուլության, օրգանիզմի ընդհանուր դետոքսիկացիայի ժամանակ, պլաստիկ վիրահատություններից հետո: Պրոցեդուրաների անցկացման ամենահարմար ժամանակը հանդիսանում է գարունն ու աշունը:

 Հիդրոմերսման հակացուցումները

 Գոյություն ունեն նաև հիդրոմերսման անցկացման հակացուցումներ, որոնց հետ խորհուրդ է տրվում անպայման ծանոթանալ նախքան պրոցեդուրան սկսելը.

- իշեմիկ հիվանդություն;
- թոքախտ;
- միոկարդի ինֆարկտ;
- արյունահոսություն;
- սրացման փուլում գտնվող տարբեր հիվանդություններ;
- թրոմբոզ;
- մաշկային հիվանդություններ;
- երիկամային հիվանդություններ;
- բարորակ և չարորակ գոյացություններ;
- հիպերտոնիա:

 Հիդրոմերսումն ինքնին կարող է հանդիսանալ մի շարք մաշկային, շնչառական, երիկամային հիվանդությունների պատճառ: Գործընթացն ունի նաև հակացուցումներ երեխաների, ծերերի և ցածր իմունիտետ ունեցող մարդկանց համար: Սկզբնական սեանսը սովորաբար 15 րոպեից ավել չի լինում, հետագայում այն կարող է երկարաձգվել մինչև 30 րոպե:

 ՇԱՐԿՈՅԻ ՑՆՑՈՒՂ 

 Շարկոյի ցնցուղն իրենից ներկայացնում է  ջրի ամուր շիթ, որը հիդրոմերսման  գործընթացի ժամանակ ուղղվում է  պացիենտի վրա: Հեռավորությունը ցնցուղի պատվանդանից սովորաբար  կազմում է 3-3,5մ: Ջրի ճնշումն այդ ժամանակ բավականին բարձր է՝ 2,5-5 մթնոլորտ: Ինչ վերաբերվում է ջերմաստիճանին, ապա այն ամբողջ ընթացակարգի ժամանակ իջնում է 36-ից մինչև  20  աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի: Ճիշտ ձևով անցկացված Շարկոյի ցնցուղից հետո մաշկի վրա մնում է համատարած կարմրածություն: Հիդրոմերսման կուրսն իր մեջ ներառում է 10-15 սեանս օրը մեջ: Տևողություն սովորաբար կազմում է 5-15ր՝ կախված անհատական օրգանիզմի վիճակից և այ լառանձնահատկություններից:

Շարկոյի ցնցուղն ամրապնդում է սրտանոթային համակարգը, նպաստում է օրգանիզմի դիմացկունության և տոնուսի բարձրացմանը, թողնում է խթանիչ ազդեցություն գլխուղեղի և ողնուղեղի վրա: Շարկոյի ցնցուղը ներկայումս նիհարեցման և ցելյուլիտից ազատվելու ամենաէֆեկտիվ միջոցներից է: Այն զգալի կերպով արագացնում է նյութափոխանակության պրոցեսները օրգանիզմում , լավացնում է ընդհանուր ֆիզիկական և հոգեկան վիճակը, բարձրացնում է մաշկի տոնուսը, տալիս է թեթևություն և առույգություն: Շարկոյի ցնցուղը նշանակվում է մարդու սրտանոթային համակարգի և իմունիտետի ամրապնդման նպատակով ՝այդ կերպ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը: Մաշկի վրա Շարկոյի ցնցուղը թողնում է բուժիչ մերսման ազդեցություն, որն էլ իր հերթին լավացնում է նյութափախանակությունը և նպաստում ենթամաշկային ճարպ իճեղքմանը: Դրա շնորհիվ ածխաջրերի  ցածր պարունակությամբ դիետայի, ֆիզիկական ծանրաբեռնվածության և Շարկոյի ցնցուղի համադրությունն այսօր համարվում է ավելորդ քաշի և ցելյուլիտի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ մեթոդներից մեկը, որը հնարավորություն է տալիս ստացված արդյունքները պահպանել երկար ժամանակ:

 Շարկոյի ցնցուղ, ցուցումները

 Շարկոյի ցնցուղի անցկացման համար ցուցումները կարելի է առանձնացնել երկու խմբի՝ ֆիզիոլոգիական և նյարդահոգեբանական: Առաջին խմբին կարելի է վերաբերել ցելյուլիտը, մկանների ցածր տոնուսը, ցավը մկաններում, ճարպի կուտակումը, մաշկի տոնուսի իջեցումը: Երկրորդ խմբին են պատկանում ՝ խրոնիկ հոգնածությունը , նյարդային լարվածությունը , սթրեսը , դեպրեսիան , աշխատունակության ցածր մակարդակը և այլն:

 Շարկոյի ցնցուղի անցկացման հակացուցումները

 Շարկոյի ցնցուղն իրենից ներկայացնում է մի պրոցես, որի ընթացքում օրգանիզմը գործ է ունենում ջրի բարձր ճնշման հետ, որն էլ իր հերթին առաջ է բերում ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածություններ: Դրա հետ կապված, այս գործընթացի իրականացման համար գոյություն ունեն մի շարք հակացուցումներ: Հղիությունը, սրտանոթային և երակային պաթոլոգիաները, որոշ մաշկային հիվանդություններ (հատկապես նրանց սրացման փուլում), հիպերտոնիան պատկանում են առաջին կարգի հակացուցումների շարքին: Դրանից բացի գոյություն ունեն նաև երկրորդ կարգի հակացուցումներ՝ քաղցկեղը և երակների վարիկոզային լայնացումը: Այդ դեպքում պրոցեդուրայի անցկացման ժամանակ մասնագետը պետք է բաց թողնի մարմնի պրոբլեմատիկ հատվածները: Նաև պետք է նշել, որ Շարկոյի ցնցուղից հետո մարմնի վրա կարող են մնալ կապտուկներ, մասնավորապես առաջին սեանսից հետո: Այն հազիվ թե կարելի է համարել որպես հակացուցում, բայց, համենայնդեպս, պետք է ի նկատի ունենալ: Դա վերաբերվում է հատկապես մարդկանց, ովքեր ունեն մաշկի բարձր զգայունություն: Սովորաբար առաջացած կապտուկները վերանում են 4-րդ կամ 5-րդ սենասից հետո: Այնուամենայնիվ նախքան պրոցեդուրայի սկսելը պետք է անպայման խորհրդակցել մասնագետի (բժշկի) հետ, նշելով օրգանիզմի առանձնահատկություններն ու հիվանդությունների անձնական պատմությունը:

 Պրոցեդուրայի արդյունքները

 - Մարմնի քաշի նվազեցում;
 Ցելյուլիտի բուժում;
- Հոգնածության իջեցում;
- Ընդհանուր հոգեկան վիճակի լավացում;
- Օրգանիզմի տոնուսի և աշխատունակության բարձրացում;
- Լիֆթինգի էֆեկտ;
- Տրամադրության բարձրացում: