ԻՆՀԱԼԱՑԻԱ

ԻՆՀԱԼԱՑԻԱ

ԻՆՀԱԼԱՑԻԱ

Ինհալացիան հանդիսանում է բուժական գործընթաց, հիմնված գոլորշու և դեղորայքային նյութերի ներշնչման վրա: Այն կարող է կրել ինչպես բուժական, այնպես էլ պրոֆիլակտիկ բնույթ: Շնչառական ուղիների վրա այդպիսի նպատակաուղղված ազդեցությունը ունենում է արագ դրական էֆեկտ: Բացի դրանից ինհալացիան անվնաս է և կարող է կիրառվել նույնիսկ հղիության ժամանակ, իհարկե ոչ բոլոր դեղորայքային նյութերի օգտագործմամբ:

Ինհալացիան սովորաբար իրականացվում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների և մրսածության ժամանակ: Այս մեթոդի օգնությամբ բուժում են հարբուխը, տոնզոլիտը, բրոնխիտը, պնևմոնիան և այլ հիվանդություններ: Գործընթացի ժամանակ գործող ակտիվ նյութերը անմիջականորեն ազդում են շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա: Այդ նյութերն օգտագործում են գոլորշու կամ աէրոզոլի տեսքով, ինչի շնորհիվ նրանք ներգործում են լորձաթաղանթի մեծ մակերեսների վրա, արագ ներծծվելով արյան մեջ և այդ կերպ ունենալով ավելի արագ դրական ազդեցություն:

Ինհալացիայի ձևերը
Ինհալացիան կարելի է իրականացնել մի քանի ճանապարհներով.

- Գոլորշային ինհալացիա. Սա ամենատարածված եղանակն է, երբ ազդող միջոցը հանդիսանում է միայն գոլորշին, առանց հավելյալ նյութերի օգտագործման: Պրոցեդուրան կարելի է իրականացնել նաև տան պայմաններում՝ շնչելով, եռացող ջրի գոլորշին, սակայն ավելի հաճախ այս նպատակով օգտագործում են ինհալատորներ: Պրոցեդուրայի ժամանակ հատուկ դիմակի կամ խողովակի միջոցով պետք է շնչել եռացող ջրի գոլորշին, որի մեջ ավելացնում են որոշ դեղորայքային նյութեր: Գոլորշին նույնպես ունենում է օրգանիզմի վրա դրական ազդեցություն՝ հեղուկացնելով խորխը և լավացնելով արյան հոսքը: Ինհալացիայի համար նախատեսված ջրի օպտիմալ ջերմաստիճանը 450Cէ: Գոլորշային ինհալացիայի ցուցումներին են պատկանում ՍՌՀ, գրիպը, բրոնխիտը, ֆարինգիտը, ռինիտը և այլ հիվանդություններ:

- Յուղային կամ եթերային ինհալացիա. Այս տիպի պրոցեդուրաներն իրականացնում են տաքացրած բուսական յուղերի միջոցով, որոնք ազդում են շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա ինհալատորի օգնությամբ: Լորձաթաղանթի վրա այսպիսի յուղերն առաջացնում են բարակ պաշտպանական թաղանթ, որը թույլ չի տալիս արտաքին գրգռիչներին վնասել շնչառական ուղիների հյուսվածքները: Դրանից բացի յուղը օգնում է բորբոքման վերացմանը:

Յուղային ինհալացիան իրականացնում են շնչառական օրգանների լորձաթաղանթի սուր բորբոքման ժամանակ, կոկորդում կամ բերանի խոռոչում չորություն զգալու դեպքում, պրոֆիլակտիկ նպատակով: Յուղային ինհալացիան հակացուցված է այն մարդկանց, ովքեր աշխատում են շատ փոշոտ արտադրական շինություններում, քանի որ այս դեպքում յուղը կարող է խառնվել փոշու հետ և առաջ բերել շնչառական ուղիների խցանում, բորբոքային պրոցեսներ բրոնխներում:

- Չոր ինհալացիա կամ ինսուֆֆլացիա. Այս մեթոդն իրականացվում է փոշենման նյութերի ներշնչմամբ, որոնք հեշտ լուծվում են լորձաթաղանթի վրա: Այս մեթոդով ընդունում են հակաբիոտիկներ, հակաալերգեններ, հակաաստմատիկ նյութեր, սուլֆանիլամիդներ: Չոր ինհալացիայի համար օգտագործում են տուրբուհալեր կոչվող սարքավորումներ կամ հատուկ փոշեցիրներ: Այս մեթոդի ցուցումներն են՝ սինուսիտ, գրիպ, ռինիտ, անգինա, ադենոիդներ, սուր լարինգիտ, խրոնիկ տոնզիլիտ, ֆարինգիտ, տրախեիտ, բրոնխիտ, բրոնխիալ աստմա:

- Խոնավ ինհալացիա. Այս դեպքում դեղորայքային նյութը պորտատիվ ինհալատորի միջոցով հեղուկացրվում է և ներթափանցում շնչառական ուղիներ առանց նախօրոք տաքացման: Ինհալացիայի այս տեսակի ժամանակ օգտագործում են անզգայացնող և հակահիստամինային պրեպարատներ, հակաբիոտիկներ, ֆիտոնցիդներ, բրոնխոլիտիկներ, աղային լուծույթներ և այլն:

Խոնավ ինհալացիան առավելապես կիրառվում է տրախեոբրոնխիալ ուղիների լորձաթաղանթի չորացումը կանխարգելու նպատակով՝ երկարատև արհեստական վենտիլյացիայի պայմաններում, տրախեոստոմայի ժամանակ շնչառական ուղիների հիգիենայի պահպանման նպատակով; ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված բրոնխոսպաստիկ ռեակցիայի կանխարգելման նպատակով, սառը օդի ներշնչմամբ; շնչառական ուղիների այտուցներիկանխարգելմաննպատակով, վերին շնչառական ուղիների սիմպտոմատիկ բուժման ժամանակ:

- Ջերմախոնավային ինհալացիա. Այս պրոցեդուրայի ժամանակ պետք է ներշնչել 38⁰-40⁰С ջերմաստիճանի խոնավ օդ: Գործընթացն իրականացվում է կոմպրեսորի միջոցով՝ հանքային ջրի, հակասեպտիկների, բրոնխոլիտիկների օգտագործմամբ: Այսպիսի ինհալացիան բավականին լավ հեղուկացնում է խորխը, հեշտացնում է լորձի դուրս բերումը, բրոնխների աշխատանքը:

- Աէրոզոլային ինհալացիա. Ինհալացիայի այս ձևը իրականացվում է նեբուլայզերի միջոցով, դեղորայքային նյութի ներշնչմամբ՝ մինչև աէրոզոլի աստիճան ցրված վիճակում:

- Օդային ինհալացիա. Օդային ինհալացիան անցկացնում են ինհալատորի մեջ լցված դեղորայքային նյութերի հեղուկացրմամբ՝ հեշտ գոլորշացող գազով (պրոպելլենտ) կամ սեղմված օդով: Պրոցեդուրան տևում է 5-10 ր, ամեն օր: Օգտագործում են դեղորայքային նյութեր, օժտված մուկոլիտիկ և բրոնխիալ ազդեցությամբ:

Օդային ինհալացիայի ցուցումներն են. Տրախեայի և բրոնխների նախասուր և խրոնիկ հիվանդություններ, արտահայտված այտուցվածություն, սուր պնևմոնիա, բրոնխիալ աստմա, բրոնխների և թոքերի հիվանդություններ, թոքերի հետվիրահատական վիճակ՝ թարախային բնույթի բարդացումներով:

Ինհալացիան անցկացնում են ճշգրիտ չափված դոզայով հատուկ ինհալատորների միջոցով՝ օգտագործելով ադրենոմիմետիկներ, խոլինոլիտիկներ և հակաբիոտիկներ:

-Ուլտրաձայնային ինհալացիա. Այս մեթոդը հիմնված է ուլտրաբարձր հաճախականությամբ մեխանիկական տատանումների կամ ուլտրաձայնի միջոցով հեղուկի ճեղքման վրա: Այս տեսակ ինհալացիայի համար օգտագործում են դեղորայքային միջոցներ՝ օժտված բրոնխոլիտիկ, սեկրետոլիտիկ ազդեցությամբ: Տևում է գործընթացը 5-10 ր, ամեն օր:

Ուլտրաձայնային ինհալացիայի ցուցումներն են՝ թոքերի աբսցես, պնևմոսկլերոզ, պնևմոնիա ռեկոնվալեսցենցիայի փուլում, թոքերի հիվանդություններ:

- Համատեղ ինհալացիա. Ինհալացիան, որի իրականացման ժամանակ գոյություն ունի լրացուցիչ ազդող ֆակտոր (ճնշում, էլեկտրական հոսանք և այլն) կոչվում է համատեղ ինհալացիա: Jet-ինհալացիաները անցկացվում են շնչառության օսցիլատոր մոդուլացիայի ֆոնի վրա: Հատուկ կոմպրեսատորը ներշնչող օդում ստեղծում է բարձր հաճախականության տատանումներ, որոնք առաջ են բերում բրոնխներում կուտակված թաց խորխի փխրեցում, խթանելով նրա դուրս բերումը: Այս մեթոդն օգտագործում են էմֆիզեմայի, մուկովիսցիդոզի, խրոնիկ բրոնխիտի դեպքում:

Հայտնի է նաև ինհալացիայի մի այլ ձև՝ անընդհատ դրական ճնշման տակ: Դրա ազդեցության տակ թոքերն ու բրոնխները լցվում են օդով, որը պարունակում է բարձր ճնշման տակ գտնվող աէրոզոլ: Այս մեթոդը թույլ է տալիս որպեսզի ազդող նյութն ավելի խորը ներթափանցի շնչառական ուղիներ և ավելի էֆեկտիվ ազդեցություն ունենա:

Ինհալացիաները հաճախ համատեղում են էլեկտրական հոսանքի (սովորաբար գալվանական) ազդեցությամբ:

 Ինհալացիայի հակացուցումները

 Ինհալացիայի ցանկացած ձև չի թույլատրվում անցկացնել հետևյալ ախտանիշների դեպքում.

- բարձր ջերմության  (37,5⁰С և բարձր);
- քթի արյունահոսություն;
- միոկարդի ինֆարկտ;
- ինսուլտ;
- սրտի իշեմիկ հիվանդություն;
- թոքային և սրտային անբավարարություն;
- արտերիալ հիպերտենզիա;
- սպոնտան պնևմոտորաքս;
- թոքերում հսկայական ալվեոլների առկայություն;
- էմֆիզեմայի տարբեր ձևեր;
- թոքերի արյունահոսություն;
- Մենյերի հիվանդություն:

Գոլորշային ինհալացիայի հակացուցումներն են.

- շնչառական ուղիների լորձաթաղանթի պոլիպոզ;
- պլևրիտ;
- սուր թոքաբորբ: