Աղիքային պրոցեդուրաներ

Աղիքային պրոցեդուրաներ

Աղիների լվացում և միկրոկլիզմաներ

Աղիների լվացումը ջրաբուժական պրոցեդուրա է, որի ընթացքում տարբեր ջերմաստիճանի և տարատեսակ քիմիական բաղադրության ջուր է ներարկվում հաստաղիք:Աղիների լվացումն անցկացվում է հաստաղիքի մաքրման և թունավոր նյութերի դուրսբերման համար:Բարելավվում է լորձաթաղանթի միկրոշրջանառությունը, օգտակար միկրոօրգանիզմների կենսագործունեության համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

Անցկացվող բուժման արդյունքում տեղի է ունենում՝

  • թունավորնյութերից, մանրէներից, զանազան արտազատուկներից աղիների ազատում,
  • օրգանիզմից ծանր մետաղների դուրսբերում,
  • արյան մեջ խոլեստերինի մակարդակի զգալի կրճատում,
  • առանց հատուկ բեռնաթափման դիետայի հաճախորդի ավելորդ քաշի նվազեցում,
  • դեմքի այտուցվածության նվազեցում,
  • մաշկի մաքրում տարատեսակ ցաներից և մաշկի առաձգականության բարձրացում,
  • աղիների միկրոմիջավայրի բարելավում:

Էականորեն բարելավվում է ընդհանուր ինքնազգացողությունը, դեմքի գույնի և մաշկի վիճակը, բարձրանում է աշխատունակությունը,բարելավվում է աղիների գործունեությունը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Ցուցումներ

  • քրոնիկական կոլիտ, գաստրիտ,
  • լյարդի և լեղուղիների հիվանդություններ,
  • մաշկային հիվանդություններ (էկզեմա, փսորիազ),
  • նյութափոխանակության խանգարում,
  • ալերգիկ վիճակ:

Հակացուցումներ

  • որովայնային խոռոչի սուր բորբոքային հիվանդություններ,
  • աղիների խոցային ախտահարումներ,
  • ուղիղ աղիքի արտանկում (դուրս ընկնելը), պոլիպ,
  • բարդացած թութք,
  • հետանցքային ճաք,
  • սիրտ-անոթային համակարգի արտահայտված փոփոխություններ:

Պրոցեդուրան կրում է անհատական բնույթ, հիգիենապես և էսթետիկորեն ապահովված է: Հեղուկի ներմուծումը/ներարկումը աղիներ կարգավորվում է աղիներում եղած ճնշմանը համապատասխան, որը տեղի է ունենում ծրագրով սահմանված ավտոմատ կերպով:
Աղիների լվացումը և միկրոհոգնաներն անցկացվում են մաքուր հանքային ջրերի և բուժական խոտաբույսերի միջոցով:

Միկրոհոգնաները տարբերվում են մեզ հայտնի բոլոր պրոցեդուրաներից այն բանով, որ դրանց ընթացքում ուղիղ աղիք բավականին քիչ քանակությամբ հեղուկ է ներարկվում: 100-200մլ:Միկրոկլիզմաները խորհուրդ են տրվում գազերի կուտակման, փորկապության, գոտկատեղի, սրբանոսկրի, կոնքազդրային հոդերի ցավերի, կոլիտի դեպքում: Այն օգնտակար էմաշկի չորության և թեփոտության, ուժասպառության, մաշկի մգացման և նիհարելու դեպքում:

Միկրոհոգնաները հակացուցված են հղի կանանց: