ԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱ

ԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱ

Կինեզոթերապիա

Կինեզոթերապիա ՝հին հուներենից թարգմանությամբ նշանակում է ՛՛բուժում շարժմամբ՛՛  (kinesis - շարժում + therapia - բուժում): Մեր կաններն աշխատում են գիտակցության շնորհիվ և իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա: Որպեսզի մեր մկաններն աշխատեն բավարար չէ միայն մկանաթելերի, ջլերի, կապանների կծկումը: Այդ պրոցեսում իրենց մասնակցությունն ունեն նաև նյարդային, սիրտանոթային, շնչառական, աղեստամոքսային համակարգերը: Մկանային կծկման ժամանակ արտադրվում են մորֆինանման միացություններ՝էնդորֆիններ, որոնք օժտված են ցավազրկող հատկությամբ: Դա է պատճառը, որ կինեզոթերապիայից հետո ցավային զգացումները հիվանդների մոտ լիովին կամ մասնակի անհետանում են: Ազդելով  մկանային համակարգի վրա, մենք խթանում ենք օրգանիզմի ինքնակարգավորման գործընթացը: Չէ որ, մարդկային օրգանիզմը միասնական ինքնակարգավորվող համակարգ է:

Կինեզոթերապիայի կենտրոններում որպես օրգանիզմի վրա ազդող գործոն օգտագործում են ուժային մարզման ձևերն ու մեթոդները:

 Հիվանդություններն ու սինդրոմները, որոնք բուժվում են կինեզոթերապիայի միջոցով

  1.  Բուժում

Կինեզոթերապիայի մեթոդները թույլ են տալիս բուժել հենաշարժական համակարգի հետևյալ հիվանդությունները.

- սուր ցավեր մեջքի շրջանում (ռադիկուլիտ, իշիաս, լյումբագո);
- ողնաշարի օստեոխոնդրոզ՝ միջողային սկավառակների ճողվածքով;
- օստեոխոնդրոզի հետևանքով վերջույթների զգայնության իջեցում կամ անհետացում;
- գլխապտույտներ, գլխացավեր, ցավեր վզի, ուսերի շրջանում, ձեռքերում;
- արթրոզներ (օստեոարթրոզ), խոշոր հոդերի արթրոզներ (բազկային, ուսային, կոնքազդրային, ծնկային);
- օստեոպորոզ, մկանային անբավարարություն:

  1. Ֆիզիկական վերականգնում

Կինեզոթերապիան հանդիսանում է էֆեկտիվ միջոց հետվնասվածքային և հետվիրահատական վերականգնման ժամանակ.

- ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքներ;
- խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում;
- միոկարդի ինֆարկտ, ուղեղի ինսուլտ, ներքին օրգանների վիրահատություններ;
- սրտի վիրահատություններ (աորտո-կորոնար շունտավորում):

  1. Պրոֆիլակտիկա և կորեկցիա

Կինեզոթերապիան բավականին էֆեկտիվ է մի շարք սինդրոմների և բարդացումների բուժման ժամանակ.

- հետհղիության շրջանում ներքին օրգանների իջեցում (պրոլապս);
- ցավեր մեջքի շրջանում հղիության ժամանակ;
- կոնքի շրջանում խրոնիկ բնույթի ցավեր:

 Ապացուցված է նաև կինեզոթերապիայի էֆեկտիվությունը մի շարք այլ իրավիճակներում.

- հակացելյուլիտային գործընթաց;
- հղիների համար նախատեսված գիմնաստիկ վարժություններ;
- հղիությունից հետո ընդհանուր վերականգնողական գործընթաց;
- ծանր հիվանդություններով տառապող ծերերի կենսական ցուցանիշների բարելավում;
- կեցվածքի, տարբեր բարդության սկոլիոզի ուղղում:

Կինեզոթերապիան հանդիսանում է բոլոր այս հիվանդությունների և բարդությունների բուժման էֆեկտիվ միջոց: Հիվանդներից միայն պահանջվում է ցուցաբերել համբերություն և հետևել բժիշկների խորհուրդներին: