ԼԻՄՖՈԴՐԵՆԱԺ

ԼԻՄՖՈԴՐԵՆԱԺ

ԼԻՄՖՈԴՐԵՆԱԺ

Մեր օրգանիզմի աշխատանքը տարիների ընթացքում վատթարանում է հիվանդությունների, հոգնածության, վնասակար սովորությունների, սթրեսսի և այլ համակարգերի խափանման հետևանքով: Մեր առողջությունը, այդ թվում նաև գեղեցկությունը, ուղղակիորեն կապված են ավշային համակարգի գործունեության հետ, որը հանդիսանում է մեր իմունիտետի ամրապնդման գլխավոր պայմաններից մեկը: Տարիքի հետ մարդկանց մոտ նկատվում է արյունատար և ավշային անոթների լարվածության իջեցում, որոնք պատասխանատու են օրգանիզմից վնասակար նյութերի դուրս բերման համար: Դրա հետևանքով տեղի ունենում ավշի լճացում միջբջջային տարածություններում, որը առաջ է բերում բացասական էֆեկտներ՝ այտուցներ, ալերգիաներ, բորբոքումներ, հորմոնալ և արտերիալ բնույթի խափանումներ: Ընդհանուր առմամբ այսպիսի պրոբլեմներն ի հայտ են գալիս ոչ ճիշտ կենսակերպ վարելու հետևանքով:

Լիմֆոդրենաժն իրենից ներկայացնում է մեխանիկական ազդեցություն հյուսվածքների վրա՝ օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրս բերման նպատակով: Գոյություն ունեն լիմֆոդրենաժի տարբեր ձևեր՝ օժտված իրենց բնորոշ առանձնահատկություններով և հակացուցումներով.

  1. Մանուալ լիմֆոդրենաժ. Այս պրոցեդուրան իրականացվում է ձեռքերի օգնությամբ ևիրենից ներկայացնում է մերսման հատուկ ձև, որն ազդում է օրգանիզմի ավշային անոթների վրա, նպաստելով ավելորդ հեղուկի դուրս բերմանը և բարձրացնելով անոթների տոնուսը: Այնէֆեկտիվորենկարող է համատեղել ապարատային լիմֆոդրենաժի հետ: Այս մեթոդը կարող է հանդիսանալ որպես այլ կոսմետիկ պրոցեդուրաների շարունակություն՝ լինելով օրգանիզմի առողջացման և առանց վիրահատական միջոցների կիրառման կորեկցիայի գրավականներից մեկը: Լիմֆոստազի ծանր ձևերով տառապող հիվանդների համար այս մեթոդը հանդիսանում է բուժման անպայման ձևերից մեկը: Այն նաև բավականաչափ էֆեկտիվ եղանակ է մարմնի առանձին մասերի (դեմք, ձեռքեր) այտուցվածության դեմ պայքարի գործընթացում:

- Մակերևույթային լիմֆոդրենաժ. Իրականացվում է մաշկին մոտ տեղակայված ավշային անոթների վրա թերապևտիկ ազդեցությամբ: Այս ձևն ուղղված է ռեցեպտորների աշխատանքի խթանմանը, որոնք ազդում են հարթ մկանների կծկման վրա:
- Խորը լիմֆոդրենաժ. Ուղղված է մաշկի ավելի խորը շերտերում տեղակայված ավշային անոթների աշխատանքի վերականգնմանը:
- Ներքին լիմֆոդրենաժ, որն ազդում է տեղային ավշային հանգույցների վրա՝ տեղակայված ծնկի, ազդրի և աճուկի շրջանում: 

  1. Ապարատային լիմֆոդրենաժ. Բաղկացած է որոշակի ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներից իմպուլսային հոսանքի, մեկրոհոսանքի, ուլտրաձայնի, ջերմաստիճանի և ճնշման տատանումների օգտագործմամբ: Ապարատային լիմֆոդրենաժն իր հերթին լինում է.

- Միկրոհոսանքային թերապիա, որն ուղղված է նյարդային և մկանային թելիկների գրգռմանը, ազդելով ցածր հաճախականությամբ հոսանքով:
- Միոստիմուլյացիա, որն իրականացվում է ավշային հանգույցների կենտրոնացմամբ մարմնի որոշակի շրջանների վրա էլեկտրոդների ազդմամբ:
- Վակուումային լիմֆոդրենաժ, որն իրենից ներկայացնում է մերսման հատուկ ձև դրենաժային խողովակների օգտագործմամբ:

  1. Պրեսսոթերապիա. Իրականացվում է մարմնի տարբեր մասերի վրա տարբեր ուժի ճնշման կիրառմամբ հատուկ սարքավորումների միջոցով:

- Էնդերմոլոգիա. Իրենից ներկայացնում է պրեսսոթերապիայի մի ձև, որը հիմնված է վակուումա-անվային հատուկ սարքավորման ազդեցության վրա:

Բացի այդ, լիմֆոդրենաժը ըստ մարմնի որոշակի հատվածների վրա ազդման, լինում է մի քանի տեսակի:

Ոտքերի լիմֆոդրենաժ

Ոտքերի լիմֆոդրենաժը չափազանց կարևոր պրոցես է, քանի որ հենց ոտքերն են ամենաշատը ենթարկվում ֆիզիկական ծանրաբեռնվածության: Որպեսզի ավիշը հեռացվի միջբջջային հեղուկից ոտքերի շրջանում իրականացվում են ապարատային ֆիզիոթերապիայի որոշակի պրոցեդուրաներ: Ավշային համակարգի վրա պետք է ազդել սեղմված օդով հատուկ կտորե սարքավորման միջոցով, որը հագցնում են հիվանդի ոտքի վրա ամբողջ երկայնքով: Օդի սեղման հետ մեկտեղ մաշկը հագենում է թթվածնով՝ներբջջային ճարպերի ճեղքման հետևանքով: Այլ խոսքերով, ազդելով հյուսվածքի վրա մեխանիկական ուժով կարելի է դուրս բերել նրանում կուտակված ավելորդ հեղուկը: Քանի որ խոշոր ավշային հանգույցները գտնվում են հենց ոտքերում և հանդիսանում են տոքսինների, վիրուսների և այլ վնասակար նյութերի հավաքման գլխավոր աղբյուրներից, ապա ոտքերի լիմֆոդրենաժը համարվում է առողջության վերականգնման կարևորագույն պայմաններից:

Մարմնի լիմֆոդրենաժ

Մարմնի լիմֆոդրենաժը կարելի է անցկացնել ապարատային կամ մանուալ եղանակով: Ապարատային լիմֆոդրենաժը իրականացվում է հատուկ առաձգական համազգեստի օգնությամբ՝ ազդելով մարմնի պրոբլեմատիկ մասերի վրա (ազդրեր, որովայն, ձեռքեր, ոտքեր): Սեղմված օդի աղդեցության տակ տեղի ունենում անոթների լայնացում, նրանց հարստացում արյամբ, մաշկում նյութափոխանակային պրոցեսների ակտիվացում, որն էլ նպաստում է վնասակար նյութերի դուրս բերմանը: Հենց առաջին պրոցեդուրայից հետո զգացվում է դրական էֆեկտ, իսկ 4-5 պրոցեդուրաներից հետո զգալիորեն լավանում է օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակը, անհետանում են այտուցները, փոքրանում է մարմնի քաշը: Մարմնի լիմֆոդրենաժը նշանակվում է հետևյալ պրոբլեմների դեպքում.

-         Անոթների վարիկոզային լայնացում ռեմիսսիայի փուլում;
-         Լիմֆոդրենաժային ցիրկուլյացիայի խախտում;
-         Գիրացում, ցելյուլիտ;
-         Հետինսուլտային վիճակ, գլխուղեղի արյունատար շրջանառության խախտում;
-         Հոգնածություն ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով:

Կոպերի լիմֆոդրենաժ

Կոպերի լիմֆոդրենաժը սովորաբար կիրառվում է կոսմետիկ նպատակով: Պրոցեդուրան իրենից ներկայացնում է կոպերի մերսման հատուկ ձև մատերի օգնությամբ: Վերջում իրակացվում է դեմքի մերսում մաշկի ձգման ուղղությամբ, լիմֆատիկ անոթներով հեղուկի հոսքի խթանման նպատակով: Պրոցեդուրան սովորաբար տևում է 5-7 ր, շաբաթական 2 անգամ հաճախականությամբ:

 Լիմֆոդրենաժի ցուցումները

 -      Մաշկի առաձգականության կորուստ;
-         Ցելյուլիտ, գիրացում;
-         Կորյակներ;
-         Մաշկի վրա մակերեսային սպիեր;
-         Խրոնիկ անոթային անբավարարություն;
-         Անոթների վարիկոզային լայնացում սկզբնական փուլում;
-         Շաքարախտից հետո առաջացած բարդացումներ;
-         Այտուցներ և բորբոքային պրոցեսներ մաշկի վրա:

 Լիմֆոդրենաժի հակացուցումները

 Քանի որ լիմֆոդրենաժի հետևանքով մոբիլիզացվում է ամբողջ օրգանիզմը, պետք է նախքան պրոցեդուրան սկսելը վստահ լինել որ այն պատրաստ է ենթարկվել նման գործընթացի:

-         Քանի որ լիմֆոդրենաժն ուղղված է ավշային և իմունային համակարգի լավացմանը և ամրապնդմանը, ապա թույլ չի տրվում նրա իրականացումը սուր շնչառական հիվանդությունների և սրտային անբավարարության սրման ժամանակ:
-         Եթե կան մաշկային հիվանդություններ, բորբոքումներ, հատկապես թարախային, խորհուրդ է տրվում հետաձգել պրոցեդուրան մինչև լրիվ ապաքինումը:
-         Լիմֆոդրենաժի իրականացումը չի թույլատրվում այնպիսի ծանր հիվանդությունների դեպքում, որոնք կարող են վտանգ հանդիսանալ կյանքի համար՝ թրոմբոֆլեբիտ, քաղցկեղ, թոքախտ և այլն:
-         Լիմֆոդրենաժն ունի որոշ սահմանափակություններ հղիության ժամանակ: Խորհուրդ է տրվում այն անցկացնել առաջին եռամսյակում՝ դրենաժի հատուկ տեսակների օգտագործմամբ: Լավագույն ձևերից է հանդիսանում մանուալ լիմֆոդրենաժը, ի դեպ ոչ թե ամբողջ մարմնի, այլ առանձին պրոբլեմատիկ հատվածների վրա: Եթե պրոցեդուրան որևէ կերպ կարող է բացասական ազդեցություն ունենալ մոր կամ պտղի առողջության վրա, ապա այն պետք է անհապաղ հետաձգել:

Այսպես, ընտրելով լիմֆոդրենաժը որպես օրգանիզմի մաքրման միջոց պետք է ծանոթանալ բոլոր հնարավոր հակացուցումներին: Այնուամենայնիվ, այս մեթոդը բավականաչափ էֆեկտիվ է, որի ազդեցությունը զգացվում է արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո, ինչը բավականին բարձրացնում է մարդու դրական տրամադրվածությունը: Չէ որ գեղեցկությունը ուղղակիորեն կապված է առողջության հետ: