ՄԵՐՍՈՒՄ

ՄԵՐՍՈՒՄ

Մերսում

Մերսումն իրենից ներկայացնում է կենտրոնացված մեխանիկական ճնշում, որն օգտագործվում է մարդու ամբողջ մարմնի կամ որևէ առանձին օրգանի վրա: Նման ազդեցությունն իրականացվում է պրոֆեսիոնալ մերսողի ձեռքերով՝ հատուկ սարքավորումների կամ որոշակի  վարժաձևերի օգտագործմամբ՝ պրոֆիլակտիկ կամբուժական նպատակներով: Պրոցեդուրայի ժամանակ մասնագետն օգտագործում է մերսման համար նախատեսված հատուկ յուղեր:

 Մերսման տեսակները

- հակացելյուլիտային մերսում;
- մեջքի մերսում;
- մանկական մերսում;
- մերսում վզի շրջանում;
- ընդհանուր մերսում:

 Մերսման հիմունքները, մեխանիզմը

 Մերսման գործընթացը հանդիսանում է տարբեր ուժգնությամբ, ուղղորդվածությամբ և բնույթի մեխանիկական շարժումների համակարգ, որնունենում էառողջարար ազդեցություն մաշկի վիճակի, հյուսվածքների, անոթների և նյարդերի վրա:

Մերսումն ունենում է տարբեր ֆիզիոլոգիական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Մերսման վարժաձևերի, նրանց չափաբաժնի, մեթոդի ճիշտ կիրառման ժամանակ պրոցեդուրայից հետո մարմնում զգացվում է դուրեկան ջերմություն, տոնուսի բարձրացում և ինքնազգացողության լավացում: Եթե մերսման գործընթացը ճիշտ ձևով չի կազմակերպված, այն կարող է առաջ բերել մարմնի ընդհանուր թուլություն և այլ բացասական հետևանքներ:

Մերսման ընթացքումտեղի է ունենում ազդեցություն մաշկի բոլոր շերտերի, մաշկային մկանների անոթների, ճարպային և քրտնագեղձերի վրա: Դրանից բացի, ցուցաբերվում է որոշակի ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա, որն ուղիղ կապ ունի օրգանիզմի բոլոր մասերի հետ, այդ թվում նաև մաշկի:

-         Մաշկային ծածկույթը բարեհաջող կերպով ազատվում է էպիդերմիսի եղջրային թեփուկներից, տարբեր կողմնակի մասնիկներից՝փոշուց և մանրէներից, որոնք գտնվում են մաշկի մակերևույթի վրա կամ նրա ծակոտիներում:
-         Լավանում է ճարպային և քրտնագեղձերի աշխատանքը, ինչը օգնում է նրանց ծորանների մաքրմանը արտադրվող սեկրետային նյութերից:
-         Ակտիվանում է մաշկի արյունատար և ավշային շրջանառությունը, ուժեղանում է արյան մատակարարումը մաշկային ծածկույթներ, վերանում է երակային լճացումների ազդեցությունը, ինչի շնորհիվ լավանում է մաշկի սնուցումը, այլ խոսքերով՝ գունատ և թորշոմած մաշկը դառնում է թավշային և առաձգական: Դրանից բացի բարձրանում է մաշկի դիմադրողունակությունը մեխանիկական և ջերմատիճանային ազդակների նկատմամբ:
-         Մաշկը դառնում է էլաստիկ և հարթ, քանի որ մեծանում է մաշկամկանային տոնուսը:
-         Լավանում է տեղային և ընդհանուր փոխանակությունը, քանի որ մաշկային ծածկույթները մասնակցում են օրգանիզմի ցանկացած փոխանակային պրոցեսներին:

Մերսման գործընթացը ազդում է նաև ճարպային հյուսվածքի վրա: Քանի որ այն արագացնում է օրգանիզմի փոխանակային պրոցեսները և ուժեղացնում է ճարպի դուրս բերումը պահեստներից, այս ամենի շնորհիվ տեղի է ունենում ճարպային հյուսվածքում գտնվող ավելորդ ճարպերի ճեղքում:

Մերսումն ազդում է նաև մկանաթելերի առաձգականության վրա, բարձրացնելով նրանց կծկողունակությունը, դանդաղեցնելով մկանային ատրոֆիան, արդեն ձևավորված հիպոտրոֆիան: Նույնիսկ կարճատև պրոցեդուրան մոտ 3-5 ր վերականգնում է մկանների հոգնածությունն ավելի լավ, քան հանգիստը 30 ր ընթացքում:

 Մերսման ազդեցությունը նյարդային համակարգի վրա

 Առաջինը մերսման ազդեցությունն անրադառնում է հենց նյարդային համակարգի վրա, քանի որ մաշկային ծածկույթում գտնվում են բազմաթիվ նյարդային վերջավորություններ: Փոփոխելով մերսման բնույթը, ուժը և տևողությունը կարելի է բարձրացնել կամ իջեցնել նյարդային գրգրողականությունը, առաջ բերել կորցրած ռեֆլեքսները, լավացնել ներքին օրգանների աշխատանքը և հյուսվածքների սնուցումը:

Պերիֆերիկ նյարդային համակարգի վրա այն ևս թողնում է խորազդեցություն, որն օգնում է թուլացնել կամ հեռացնել ցավը, արագացնել ռեգեներացիան և նյարդերի հաղորդականությունը , ցածրացնել վազոմոտորային սնուցողական և զգայողական խափանումները: Նուրբ, դանդաղ հպումները իջեցնում են մերսվող հյուսվածքների գրգրողականությունը, ցուցաբերելով հանգստացնող էֆեկտ ամբողջ նյարդային համակարգի վրա: Արագ հպումները հակառակը բարձրացնում են մերսվող հյուսվածքների գրգրողականությունը:

Կարևոր է նաև մերսման անցկացման մթնոլորտը: Հանգիստ և դուրեկան երաժշտությունը, տաքօդը, քիչ լուսավորությունը խթանում են մերսման դրական ազդեցության արտահայտումը:

 Պրոֆեսիոնալ մերսման ազդեցությունը լիմֆատիկ և արյունատար համակարգերի վրա

 Մերսումը նպաստում է գործող մազանոթների լայնացմանը և պահեստային մազանոթների բացմանը: Արդյունքում մերսման հատվածում, ինչպես նաև ներքին օրգաններում ուժեղանում է արյան մատակարարումը, արյան և հյուսվածքների միջև տեղի է ունենում ակտիվ գազափոխանակություն: Երբ մերսման ազդեցության տակ բացվում են պահեստային մազանոթները, լավանում է արյան վերաբաշխումը օրգանիզմում, որը խթանում է սրտի նորմալ աշխատանքը:

Մերսողական շարժումները արագացնում են ավշային հոսքը և նպաստում մաշկային ավշային անոթների պարունակության դուրս բերմանը: Մերսումն իր ուղղակի ազդեցությունն ունի տեղային ավշային հոսքի վրա, որն էլ իր հերթին ռեֆլեքսորեն ազդում է լիմֆատիկ համակարգի վրա, լավացնելով ավշային անոթների վազոմոտորային և տոնիկ հատկությունները:

Մերսման գործընթացը ուժեղացնում է միզահեռացումը, իսկ արյան մեջ սկսում է ավելանալ լեյկոցիտների, էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակությունը: Գործընթացի ժամանակ չի ավելանում միզաթթվի և օրգանական թթուների քանակությունը մկանների մեջ, որոնք կարող են ացիդոզի պատճառ հանդիսանալ: Սրանում է կայանում նրա թողած դրական էֆեկտը հոգնած մկանների վրա:
Նախքան մերսման գործընթացը սկսելը պետք է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ, որպեսզի ճիշտ ընտրվի պրոցեդուրայի ուժը, բնույթը, տևողությունը՝ հաշվի առնելով անհատական օրգանիզմի վիճակն ու այլ առանձնահատկություններ:

Մերսման գործընթացը սովորաբար տևում է 20 րոպեից մինչև 1,5 ժամ:
Մերսման ցուցումներն ու հակացուցումները

Մերսման ցուցումները պայմանավորված են մարդու մարմնի վրա որոշակի տեսակի մերսման ազդեցության անհրաժեշտությամբ, որը կարող է լինել կեսմետիկ, բուժական, սպորտային կամ հիգիենիկ:

 Մերսման ընդհանուր հակացուցումները.

-         Ինֆեկցիոն պրոցեսներ դողէրոցքի արտահայտմամբ;
-         Թոքախտ;
-         Օնկոլոգիական հիվանդություններ;
-         Շաքարախտ դեկոմպենսացման փուլում;
-         Սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ:

 Մերսման անցկացման տեղային հակացուցումներ.

-         Դերմատիտներ;
-         Վիրուսային ինֆեկցիաներ;
-         Մաշկային ծածկույթների վնասվածքներ;
-         Ցանկացած սուր բորբոքային հիվանդություններ;
-         Մաշկի սուր թարախային բորբոքումներ: