ՑԵԽԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՑԵԽԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Ցեխաբուժություն

Այսօր ցեխաբուժությունը հանդիսանում է տարբեր հիվանդությունների բուժման համար ամենաէֆեկտիվ մեթոդներից մեկը, որի հիմքում ընկած է հատուկ բաղադրություն ունեցող բնական հումքի՝բուժական ցեխի ազդեցությունը օրգանիզմի վրա:

Ցեխաբուժությունը  հայտնի է դեռ վաղ ժամանակներից և մինչև օրս ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլ ձեռք է բերել ավելի մեծ հաջողություն հատկապես պրոֆիլակտիկ բժշկության մեջ : Ի շնորհիվ բնական ծագում ունեցող նյութերի, այս մեթոդը գերադասելի է արհեստականորեն սինթեզված այլ կոսմետիկ միջոցներով պրոցեդուրաներից:

Բուժական ցեխեր, նրանց ազդման մեխանիզմը

Բուժական ցեխերը հանդիսանում են բնական ծագում ունեցող կոլոիդ նյութեր, որոնք հարուստ են օրգանական և հանքային միացություններով, ինչի շնորհիվ դրական են ազդում մարդու առողջության վրա: Այդ գործընթացն իրականացվում է 4 հիմնական գործոնների շնորհիվ.

- Բարձր առաձգականություն;
- Մեծ ջերմատարողունակություն;
- Ցածր ջերմափոխանակություն;
- Օգտակար միկրոօրգանիզմների և կենսաբանական ակտիվ նյութերի առկայություն (հանքային նյութեր, գազեր, ֆերմենտներ, հակաբիոտիկներ և այլն):

Իրենց ծագմամբ բուժական ցեխերը լինում են տարբեր տեսակի՝տորֆային, սուլֆիդատիղմային, սապրոպելային և այլն: Յուրաքանչյուր առանձին տեսակ ունի իրեն բնորոշ բաղադրություն, որի շնորհիվ օրգանիզմի վրա թողած ազդեցությունն էլ տարբեր է: Ընդհանուր առմամբ բուժական ցեխերն օժտված են հակաբորբոքային, հակամիկրոբային, տրոֆիկ, ռեգեներացիոն, ադսորբցիոն և այլ հատկություններով: Նրանք օրգանիզմի վրաթողնում են բակտերիցիդ ազդեցություն ՝ ճնշելով սնկերի և պարզագույն օրգանիզմների աճը: Բացի դրանից ցեխերը մաքրում են մաշկը, լավացնում են հյուսվածքների տոնուսը և արյան շրջանառությունը, կարգավորում են ճարպային հավասարակշռությունը, խթանում են ռեպարատիվ պրոցեսները:

Ցեխաբուժության դրական ազդեցությունը հիմնված է 4 գլխավոր գործոնների վրա.

-         Թերմիկ - ազդելով ինչպես ջերմային գրգռիչ, ցեխերն ազդում են ջերմակարգավորման, արյան շրջանառության, հյուսվածքների և նյութափոխանակության վրա, լայնացնելով անոթները, լավացնելով արյան և ավշի շրջանառությունը, ակտիվացնելով նյութափոխանակությունը, ուժեղացնելով հյուսվածքային շնչառությունը;
-         Քիմիական – բազմաթիվ ցնդող նյութեր և գազեր, միկրոէլեմենտներ, իոններ, թթուներ, գումինային, հակաբիոտիկային և հորմոնային կառուցվածք ունեցող տարբեր նյութեր, ներթափանցելով օրգանիզմ չվնասված մաշկի միջոցով, արագ ներծծվում են արյան մեջ և արյան հոսքով տարածվում ամբողջ մարմնով մեկ:
-         Մեխանիկական – ցեխային լոգանքի ժամանակ լոգարանի պարունակությունն ունենում է  մաշկի վրա մերսողական ազդեցություն, որն ուժեղացնում է արյան շրջանառությունը, արագացնում է տրոֆիկ և փոխանակության պրոցեսները:

-         Ադսորբցիոն– ցեխերն ունակ են կլանել նյութափոխանակության արգասիքները, աղերը, միզաթթուն, ճարպերը, բակտերիաները և այլ նյութեր, այդ կերպ լավացնելով մաշկի ներծծող և էքսկրետոր հատկությունները:

Ցեխաբուժությունը իրականացվում է տարբեր մեթոդներով, որոնցից ամենատարածվածն են.

-         Ցեխային վաննա;
-         Էլեկտրոլիզ;
-         Ցեխային փաթեթավորում;
-         Կոմպրեսներ;
-         Դիմակներ:

Ցեխաբուժության ցուցումները և հակացուցումները

Բուժական ցեխերը բավականաչափ էֆեկտիվ են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ.

-         Հենաշարժական համակարգի հետ կապված հիվանդություններ, հետվնասվածքային վերականգնում;
-         Ռեվմատիզմ;
-         Պոլիարթրիտ;
-         Գինեկոլոգիական հիվանդություններ;
-         Միզասեռական համակարգի հիվանդություններ (հատկապես տղամարդկանց մոտ);
-         Ինֆեկցիոն հիվանդություններ;
-         Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ;
-         Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ;
-         Գիրացում;
-         Կոսմետոլոգիական խնդիրներ (դերմատիտ, ցելյուլիտ և այլն):

Ինչպես ցանկացած այլ թերապիա, ցեխաբուժությունը նույնպես ունի իր հակացուցումները, որոնց հետ անպայման պետք է ծանոթանալ նախքան գործընթացի սկսելը.

-         Ցանկացած տիպի ակտիվ արյունահոսություն;
-         Օնկոլոգիա;
-         Սրացման փուլում գտնվող մաշկային հիվանդություններ;
-         Թոքախտ;
-         Հղիություն;
-         Բարձր ջերմություն և բորբոքային պրոցեսներ;
-         Նյարդային կամ ֆիզիկական հյուծվածություն;
-         Որոշ սիրտանոթային հիվանդություններ;
-         Նյարդային հիվանդություններ:

Ցեխաբուժությունը հանդիսանում է բուժման ակտիվ մեթոդ, այդ պատճառով խորհուրդ չի տրվում պրոցեդուրան նշանակել առանց բժշկի հետ խորհրդակցության: