Ռեֆլեքսոթերապիա

Ռեֆլեքսոթերապիա

Ասեղնաբուժությունը  

Ասեղնաբուժությունը  հատուկ բժշկական ասեղի ներմուծումն է կենսաբանորեն ակտիվ կետի մեջ:

Արդյունքում ձևավորվում է հզոր ռեֆլեկտոր պատասխան, որը թույլ է տալիս ուղղակիորեն ազդել ինչպես ներքին օրգանների, այնպես էլ օրգանիզմի կարգավորող համակարգերի վրա:

Ժամանակակից ասեղնաբուժությունը ճանաչվել է  որպես արդյունավետ մեթոդ մի շարք հիվանդությունների բուժման համար և թույլ է տալիս հասնել բուժման և կյանքի որակի բարելավման բարձր ցուցանիշների:

Մեթոդիկա

Բուժվողը պառկում է թուլացած վիճակում: Որպես կանոն, ասեղը մտցվում է անկյունի տակ: Անհրաժեշտ արդյունավետությունը կախված է ասեղի թեքվածության աստիճանից (անկյունից), կարող է տարբեր լինել՝ուղղահայաց, անկյունի տակ, գրեթե հորիզոնական 15-20 մմ խորությամբ: Ասեղի ներմուծումն ուղեկցվում է վերջինիս պտտեցումով՝գրգռող կամ հանգստացնող տիպի, անհրաժեշտ արդյունավետությանը հասնելու համար: Ասեղները 15-20 րոպե մնում են հյուսվածքներում: Ներարկվող հատվածները նախապես մշակվում են 70%-անոց սպիրտով: Պրոցդուրայի ավարտին բժիշկը կամ բուժքույրը հեռացնում են ասեղները պտտեցումով: Ներարկված հատվածները մշակվում են 70%-անոց սպիրտով:

Հիմնականցուցումները

  • Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ զգայական և շարժողական խանգարումներով (ռադիկուլիտ, նյարդաբոբ, նևրալգիա, պլեքսիտ, դիմային նյարդի ծայրամասային կաթված և եռորյակ նյարդի նևրալգիա):
  • Հենաշարժողական համակարգի, հոդերի, մկանների փոփոխական, ռևմատիկ և տրևավմատիկ ծագման հիվանդություններ: