ՍՔԵՆԱՌ

ՍՔԵՆԱՌ

ՍՔԵՆԱՌ

Մարդու օրգանիզմը հանդիսանում է միասնական ինքնակարգավորող մի համակարգ, և չնայած արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների և անառողջ ապրելաձևի, այն ընդունակ է ինքնապաշտպանման և ինքնաապաքինման: Ժամանակակից բժշկությունը հաճախ պայքարում է հիվանդության նախանշանների դեմ, օգտագործելով կողմնակի միջոցներ, այլ չի օգտագործում հենց օրգանիզմի պոտենցյալը: Ներկայումս ամբողջ աշխարհի գիտնականները ակտիվ հետազոտություններ են անցկացնում այդ ուղղությամբ և այս պարագայում ամենահեռանկարային մեթոդներից մեկը հանդիսանում է էներգո-ինֆորմացիոն ազդեցությունը օրգանիզմի վրա:

ՍԿԷՆԱՌ-թերապիան համարվում է այս բնույթի ամենաէֆեկտիվ մեթոդը: Գործընթացն իրականացվում է ՍԿԷՆԱՌ (ինքնակարգավորվող էներգոնեյրոադապտիվ ռեգուլյատոր) ընտանիքին պատկանող սարքավորումների միջոցով: Մեթոդի հիմքում ընկած է օրգանիզմի կենսաբանական փոխադարձ կապը (փոխազդող էլեկտրոիմպուլսի պարամետրերը կախված են օրգանիզմի պատասխան ռեակցիայից):

Նոր սերնդի թվային ՍԿԷՆԱՌ սարքավորումները թույլ են տալիս անցկացնել օրգանների և օրգան-համակարգերի ֆունկցիոնալ դիագնոստիկա, որը բուժման ընթացքում շատ կարևոր հանգամանք է համարվում օրգանիզմի հնարավորությունների ավելի էֆեկտիվ կիրառման համար: Սա համապատասխանում է արևելյան բժշկության սկզբունքներին և մեթոդներին:

ՍԿԷՆԱՌ-թերապիան հանդիսանում է ինչպես բուժման  ինքնուրույն մեթոդ, այնպես էլ բավականին լավ համատեղում է այլ մեթոդների հետ: Թերապիան անցկացման հակացուցումներ համարյա թե չունի, իսկ ցուցումները բազմաթիվ են՝սկսած հասարակ կապտուկներ ից, մինչև լուրջ հիվանդություններ, ի դեպ զարգացման ցանկացած փուլում:

Թերապիայի մեթոդոլոգիական առանձնահատկություներից է հանդիսանում սարքավորման տեղաշարժումը հիվանդի մաշկային ծածկույթի վրայով և համապատասխան շրջանների ակտիվացիան, որը սովորաբար պայմանավորված է այդ հատվածում նյարդային վերջավորությունների կուտակմամբ՝պրոյեկցիոն, ռեֆլեկտոր-սեգմենտայինշրջաններ, Չժեն-Ցզյու թերապիայի է ներգետիկ ուղիների շրջաններ, հատուկ ՍԿԷՆԱՌ-շրջաններ:

ՍԿԷՆԱՌ-թերապիայի ազդման հիմնական սկզբունքները

  1. Սարքավորումն ուղարկում է հզոր բարձրաամպլիտուդային էլեկտրական ազդակ, որը իր հատկանիշներով մոտ է բիոգեն ազդակներին (նեյրոիմպուլս), սակայն առանց վնասակար ազդեցության՝շնորհիվ իր կարճատևության: Այդ ժամանակ գրգռվում է նյարդաթելերի մեծ մասը (այդթվումնաև С-նյարդաթելերը): Սա բերում է նեյրոմեդիատորների կամ այլ կերպ ասած կարգավորիչ պեպտիդների արտազատման (էնդորֆիններ, վազոպրեսին, անգիոտենզին, բրադիկինին և այլն), որոնք այլ հումորալ ֆակտորների հետ միասին խթանում են օրգանիզմի ինքնակարգավորումը: 
  2. Կենսաբանական փոխադարձ կապի առկայությունը: Յուրաքանչյուր հաջորդող ազդակ տարբերվում է նախորդից՝կախված էլեկտրոմաշկային դիմադրողականության փոփոխությունից( նոր սերնդի սարքավորումները գրանցում են այդպիսի փոփոխությունների 4 տարբեր վիճակներ): Սա բերում է կախվածության զգալի իջեցման և ապահովում է հիվանդի վրա անհատական-օպտիմալա զդեցությունը:
  3. Ակկոմոդացիայի հավանական էֆեկտի չեզոքացումը (ազդակի ձևի առանձնահատկություն):

ՍԿԷՆԱՌ-թերապիայում ֆունկցիաների վերականգնումը որպես կանոն իրականացվում է ընդառաջ անատոմիամորֆոլոգիական և հետազոտակլինիկական ցուցանիշների դինամիկայի: ՍԿԷՆԱՌ-մասնագետի համար հենց ֆունկցիաների նորմալացումն է հանդիսանում որպես բուժման էֆեկտիվության հիմնական ցուցանիշ: Ժամանակակից ՍԿԷՆԱՌ-սարքավորումները թույլ են տալիս ճշգրիտ գնահատել օրգանների և համակարգերի ֆունկցիոնալ վիճակը, ինչը բուժման ընթացքում օգնում է արագ կոմպենսացնել խախտված ֆունկցիաները:

ՍԿԷՆԱՌ-թերապիայի ազդեցությունը օրգանիզմի վրա

- Շուտափույթ ազդեցություն(առաջին պրոցեդուրայից) և բուժման զգալի արագացում;
- Ընդհանուր վիճակի զգալի լավացում՝օրգանիզմի ադապտացիոն հնարավորությունների բարձրացմամբ;
- Խափանված ֆունկցիաների նորմալացում;
- Հակաբորբոքային;
- Հակացավային;
- Հակաայտուցային;
- Հակաալերգիկ;
- Անոթային- արյունաստեղծ – կարգավորող;
- Օրգանիզմիէնդոկրին-իմունայինպատասխան;
- Փոխանակայինպրոցեսներինորմալացում:

Բոլոր այսէֆեկտները հետազոտված և հաստատված են բազմաթիվ հետազոտություններով:

ՍԿԷՆԱՌ-թերապիայի անցկացման ցուցումները

Նյարդային համակարգի հիվանդություններ.

-         Նևրիտ, նևրալգիա;
-         Միոզիտներ;
-         Ռադիկուլիտ;
-         Ողնաշարի օստեոխոնդրոզ:

ԼՕՌ օրգանների հիվանդություններ.

-         Անգինա;
-         Լարինգիտ;
-         Գայմորիտ, ֆրոնտիտ;
-         Օտիտ, վատ լսողություն;

Շնչառական օրգանների հիվանդություններ.

-         ՍՌՀ;
-         Ռինիտ;
-         Տրախեիտ;
-         Բրոնխիտ;
-         Պնևմոնիա;
-         Բրոնխիալ աստմա:

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ.

-         Գաստրիտ, խոցեր;
-         Պանկրեատիտ, գեպատո-խոլեցիստիտ;
-         Էնտերիտ, կոլիտ:

Արյունատար շրջանառության հիվանդություններ.

-         Հիպերտոնիա;
-         Հիպոտոնիա;
-         Հետինսուլտային վիճակ:

Միզասեռական համակարգի հիվանդություններ.

-         Պիելոնեֆրիտ, ցիստիտ, պրոստատիտ, էնուրեզ;
-         Ադնեքստիտ, էնդոմետրիտ;
-         Արգանդի վզիկի էրոզիա;
-         Ցավոտ դաշտան;
-         Աբորտից հետո ռեպրոդուկտիվ ֆունկցիաների վերականգնում

Հենաշարժողական համակարգի հիվանդություններ.

-         Վնասվածքներ;
-         Արթրոզո-արթրիտներ:

Հետվիրահատական հիվանդություններ.

-         Հետվիրահատական ապաքինման արագացում;
-         Հետվիրահատական բարդացումներ (ինֆիլտրատներ, լիմֆադենիտ և այլն);
-         Ֆանտոմային ցավեր:

 Խրոնիկ հոգնածության սինդրոմ.

-         Կրծքագեղձի որոշ հիվանդություններ: