Օստեոխոնդրոզ

Օստեոխոնդրոզ

Ըստ վիճակագրական տվյալների, օստեոխոնդրոզը դրսևորվում է մոլորակի բնակչության յուրաքանչյուր երկրորդի մոտ: Եվ չնայած, որ հիվանդությունն ինքնին մահացու հետևանքներ չի առաջացնում, այնուամենայնիվ, այն ուղեկցվում է սուր ցավերով, անհարմարության զգացումով, որոնք թույլ չեն տալիս շարժվել և ապրել բնականոն կերպով: Այս դեպքում հարկավոր է անհապաղ բուժում սկսել:

Ի՞նչ է օստեոխոնդրոզը

Օստեոխոնդրոզը ողնաշարի (շարակցական հյուսվածքի) հիվանդություն է: Խոսքը գնում է միջողնային աճառներում նյութափոխանակության խանգարման մասին: Օստեոխոնդրոզով հիմնականում հիվանդանում են կանայք, սակայն տղամարդկանց մոտ այն դրսևովում է առավել սուր ցավերով: Հայտնի է, որ ողնաշարային ծանրաբեռնվածությունն ամենաքիչը պառկած դիրքում է: Սակայն ժամանակակից աշխարհը թելադրում է իր կանոնները՝ պառկած դիրքով մենք բավականին քիչ ժամանակ ենք անցկացնում և առավել հաճախ նստում ենք անհարմար դիրքով: Մշտական ծանրաբեռնվածությունից ճնշված միջողնաշարային աճառերը բարակում են, ձևախախտվում և սեղմում ողնաշարի նյարդերը և անոթները: Անձը տառապում է սուր ցավերից, չի կարողանում բարձրացնել ձեռքը, պտտել գլուխը:

Օստեոխոնդրոզի բուժման և պրոֆիլակտիկայի համար մասնագետները մի ամբողջ համալիր մեթոդներ են մշակել:

Ինչպե՞ս է դրսԵՎորվում օստեոխոնդրոզը

Օստեոխոնդրոզի նախանշանները պարզելու համար բավական է պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ժամանակ առ ժամանակ կամ մշտապես զգու՞մ եք ողնաշարի ծանրաբեռնվածության կամ մկանների լարվածություն:
  • Պարանոցը կամ գոտկատեղը ծածկվե՞լ են արդյոք բշտիկներով:
  • Ունենու՞մ եք մեջքի ցավեր:
  • Ձեռքերը բարձրացնելիս, գլուխը պտտելիս կամ թեքելիս ցավեր ունենու՞մ եք:
  • Ժամանակ առ ժամանակ ունենու՞մ եք գլխապտույտներ:
  • Զգացե՞լ եք արդյոք աղմուկ ակնաջներում կամ սրտխառնոց:

Եթե Դուք նույնիսկ մեկ հարցին համոզիչ եք պատասխանել, ապա Ձեզ խորհուրդ է տրվում նյարդաբանի մոտ ստուգման անցնել: Անհրաժեշտության դեպքում մասնագետը խորհուրդ կտա ռենտգենյան հետազոտություն և տոմոգրաֆիա անցնել և կսկսի ողնաշարի բուժումը:

Ինչպե՞ս բուժել օստեոխոնդրոզը

Օստեոխոնդրոզի լիովին բուժումն անհնար է: Աճառային հյուսվածքների ձևախախտումը անուղղելի գործընթաց է: Տվյալ դեպքում ողնաշարի բուժման նպատակն է հիվանդության ընթացքի դադարեցումը և անցանկալի ախտանիշների վերացումը: Ողնաշարի բուժման բազմաթիվ մեթոդներ գոյություն ունեն: Հաճախորդի համար համապատասխան մեթոդն ընտրում է բուժող բժիշկը, քանի որ բուժումը կրում է ինդիվիդուալ բնույթ:

Բուժման մեթոդները

  • Դեղորայքային բուժում: Սա բուժման դասական մեթոդն է: Ողնաշարի բուժման ընթացքում նշանակվում են ցավազրկող դեղորայքներ, ինչպես նաև դեղորայքներ, որոնք վերացնում են այտուցվածությունն ու բորբոքումնրը: Հաճախ օգտագոործվում են նաև ցավազրկող քսուքներ: Ինչպես նաև դեղորայքների մի ամբողջ ցուցակ ուժեղացնում են արյան շրջանառությունը, թուլացնում մկանային հյուսվածքները, նպաստում աճառային հյուսվածքների վերականգնմանը: Հարկավոր է նշել, որ նման թերապիայի ազդեցության ընթացքը սահմանափակ է, և այն պարբերաբար անհրաժեշտ է կրկնել:
  • Ֆիզիոթերապիա: Ֆիզիոթերապևտիկ բուժումը ներառում է էլեկտրոֆորեզը, մագնիտոթերապիան, լազերոթերապիան, ցեխաբուժությունը, էլեկտրոթերապիան, ուլտրաձայնային թերապիան: Պրոցեդուրաները նշանակում է բժիշկը, քանի որ որոշ պրոցեդուրաներ հակացուցումներ ունեն:
  • Բուժական մարմնամարզություն: Եթե վերոնշյալ բուժական մեթոդներն ընտրվում են անհատականորեն, ապա բուժական մարմնամարզությունն անհրաժեշտ է բոլորին: Ֆիզիկական վարժությունները նշանակում է մասնագետը՝ հաշվի առնելով հիվանդության փուլը և տեղակայման մասը: Հիվանդանոցում նշանակված բուժական վարժություններն անհրաժեշտ է հիշել և նույնիսկ բուժման ավարտից հետո տանը պարբերաբար կրկնել: