ՈՂՆՈՒՂԵՂԻ ՎՆԱՍՎԱԾՔ

ՈՂՆՈՒՂԵՂԻ ՎՆԱՍՎԱԾՔ

Ողնուղեղի և ողնաշարի վնասվածքներ ԵՎ հիվանդություններ

Կենտրոնի վերականգնողական ծրագրերի խնդիրն է հանդիսանում ողնուղեղի և ողնաշարի վնասվածքներով և հիվանդություններով հաճախորդների կորցրած ֆունկցիաների մաքսիմալ վերականգնումը և նույնիսկ ամբողջական վերականգնման անհնարինության դեպքում մարդկանց սովորեցնելը՝ ապրել նոր պայմաններում, հավատ ներշնչել սեփական «ես»-ի նկատմամբ, դարձնել առավելագույնս անկախ և ազատ կյանքի բոլոր ոլորտներում:

Ողնաշարի վնասվածք

Ողնաշարի վնասվածքը և ողնուղեղի հիվանդությունը ողնաշարի և ողնուղեղի մեխանիկական ախտահարումն է, որը հանգեցնում է ողնաշարի ոսկրային կմախքի խախտմանը և ողնուղեղի ախտահարմանը: Վնասվածքն առաջանում է հարվածի, ողնաշարի կամ միջողնային սկավառակների ոսկրային բեկորների սեղմումների, հեմատոմայի (արյունազեղ ուռուցք) ճնշման, ողնուղեղի ուռուցքի ֆոնին՝ իշեմիկ խանգարումների զարգացման արդյունքում:

Ողնաշարի և ողնուղեղի ոչ վնասվածքային ախտահարումները կարող են առաջանալ տարատեսակ ախտաբանական գործընթացների արդյունքում, ինչպես օրինակ՝ ուռուցքներ, դեգեներատիվ և աուտոիմունային հիվանդություններ:

Հիմնական կլինիկական գործոնները, որ սահմանում են վնասվածքի կամ հիվանդության ծանրության աստիճանը, հանդիսանում են՝ ողնուղեղի ախտահարման աստիճանը, մարմնի մկանների զգայունության և գործունեության խանգարումներ (անդամալուծություն), միզման և արտաթորման խանգարումներ, ցավեր:

ՀետԵՎանքները

Վնասվածքից հետո ողնուղեղի ախտահարման աստիճանից կամ հիվանդության հետևանքներից կախված՝ հաճախորդի մոտ կարող են նկատվել.

  • պարանոցի տարբեր հատվածներում ողնուղեղի ախտահարման դեպքում նկատվում է. վերին և ստորին վերջույթների անդամալուծություն, մարմնի զգայունության խանգարում, միզման և արտաթորման խանգարումներ:
  • պարանոցի ստորին հատվածում ողնուղեղի ախտահարման դեպքում նկատվում է իրանի ստորին հատվածի անդամալուծություն, ողնուղեղի ախտահարման մակարդակից մարմնի զգայունության խանգարում, միզման և արտաթորման խանգարումներ:

Տվյալ խանգարումները կարող են հանգեցնել տարատեսակ բարդացումների.

  • Պառկելախոցեր
  • միզային վարակներ
  • Սպաստիկ համախտանիշ (սպաստիկա) – համախտանիշին բնորոշ է պարալիզացված վերջույթների մկանների ախտաբանական կծկումը, որը հոդերում առաջացնում է շարժումների ամբողջական արգելափակում: Հաճախ սպաստիկ համախտանիշն ուղեկցվում է ուժգին ցավերով:
  • Սեպսիս
  • Հոգեբանա-տրամաբանական խանգարումներ: Բնավորության կտրուկ տատանումներ, ընկճվածություն (դեպրեսիա), դյուրագրգռութուն: Դեպրեսիան (ողնաշարի և ողնուղեղի վնասվածքներով կամ հիվանդություններով անձանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր) հաճախ ուղեկցվում է ախորժակի կորստով, անառիթ ծիծաղով կամ լացով, անքնությամբ, ցածր ինքնագնահատականով և խուճապային բարձր զգացումով:

Մեր կենտրոնի վերականգնողական ծրագրերի հիմնական նպատակն է ողնաշարի կամ ողնուղեղի ախտահարումով հաճախորդների վերականգնումը և նրանց ինտեգրումը բնականոն կյանք:

Վերականգնում

Բազմիցս հաստատվել է վնասվածքի հետևանքով կորցրած ֆունկցիաների մասնակի վերականգնման հնարավորությունը` նույնիսկ ողնուղեղի ամբողջական ախտահարման դեպքում: Հաճախորդների վերականգնումը հիմնականում կախված է այնպիսի գործոններից, ինչպես օրինակ՝ վնասվածքից հետո անցած ժամանակը, ծանրությունը և աստիճանը, հաճախորդի տարիքը, բուժման և վերականգնողական ծրագրի ճիշտ ժամանակին իրականացումը: Ողնուղեղի ախտահարման հիմնական հետևանքը, որ կարող է հաշմանդամ դարձնել, դա շարժողական ֆունկցիաների խանգարումն է՝ ամբողջական անդամալուծության (տետրապարեզ) կամ ստորին վերջույթների անդամալուծության (ստորին տետրապարեզ) ձևով՝ կախված ախտահարման աստիճանից: Նման հաճախորդների վերականգնման համար առաջնային խնդիր է հանդիսանում շարժողական ակտիվության վերականգնումը. հաճախորդների մեծ մասի համար անհրաժեշտ է կիրառել վերականգնողական թերապիայի տարատեսակ մեթոդներ՝ ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում:

Բուժման վերականգնողական փուլի բացակայությունը հաճախորդին և նրա բարեկամներին դատապարտում է երկարատև և տանջալից ինքնաբուժման, ինչը շատ հաճախ հանգեցնում է ճակատագրական հետևանքների: Վերականգնման ընդհանուր նպատակն է հանդիսանում ընտանիքում և հասարակության մեջ հաճախորդի բնականոն կյանքի ապահովումը՝ նույնիսկ ողնուղեղի գործառույթների մնացորդային խանգարումների դեպքում, որոնք կարող են լինել բարդ և բազմազան: Նույնիսկ նշանակալից նյարդաբանական խանգարումների դեպքում մենք օգնում ենք մեր հաճախորդներին հարմարվել սահմանափակ հնարավորություններին կամ փոխել կենսական պայմանները՝ ավելի հեշտացնելու համար առօրյան:

Վերականգնողական ծրագրի ոչ պակաս կարևոր նպատակն է նաև ողնուղեղի ախտահարման հետևանքների և բարդացումների կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, ինչպես օրինակ՝ տարատեսակ սեպտիկ – թարախային բարդացումներ (պառկելախոցեր, թոքաբորբ, միզուղիների վարակ, սեպսիս), խորը երակային թրոմբոզ՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի զարգացման վտանգով, սպաստիկ համախտանիշ: Այս բարդացումներից յուրաքանչյուրը կարող է ճակատագրական լինել:

Ճիշտ ժամանակին սկսված վերականգնումը խոչընդոտում է խորը հաշմանդամության առաջացումը և օգնում հաճախորդին վերադառնալ դեպի բնականոն կյանք:

Վերականգնումը բաղկացած է գանգուղեղային վնասվածք ստացած հաճախորդի՝ հասարակական կյանքին հարմարվողականության և անկախության ապահովման գործընթացների հետևյալ ուղղություններից՝

  • նոր հմտությունների ուսուցում,
  • հմտությունների և կարողությունների զարգացում:

Վերականգնումն ուղղված է անձի անկախության ձեռքբերմանը բազմաթիվ ոլորտներում: Հիմնական հմտություններն են՝

  • ինքնօգնության հմտություններ, ինչպես օրինակ՝ սնվելը, անձնական հիգիենայի և խնամքի պահպանումը,
  • շարժունակության հմտություններ, ինչպիսիք են՝ նուրբ շարժումները, քայլելը կամ ինքնագնաց սայլակների կառավարումը: