Հաշմանդամների բժշկական վերականգնում

Հաշմանդամների բժշկական վերականգնումն իրենից ներկայացնում է հաշմանդամի կենցաղային, հանրային և մասնագիտական հնարավորությունների մասնակի կամ լիարժեք վերականգնման գործընթաց:

Այս պրոցեսն ուղղված է կենսագործունեության սահմանափակումների վերացմանը կամ լիովին կոմպենսացմանը, որոնք առաջ են եկել առողջության խափանման, օրգանիզմի կարևորագույն ֆունկցիաների խախտման հետևանքով: Գործընթացի առաջնահերթ խնդիրներից է ապահովել հաշմանդամների սոցիալական  հարմարվողականությունը, նրանց ֆինանսական անկախությունը և բարեհաջող ինտեգրացումը հանրության մեջ:

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  • բժշկական վերականգնողական գործընթացներ, վերականգնողական վիրաբուժություն, պրոթեզավորում և օրթեզավորում, համապատասխան բուժման իրականացում առողջարաններում.
  • մասնագիտական կողմնորոշում, ուսուցում և կրթություն, աշխատանքի տեղավորում, արտադրական հարմարվողականություն.
  • առողջացման սոցիալ-միջավայրային, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային բնույթի գործընթացներ.
  • ֆիզպատրաստություն, սպորտ և այլ առողջարարական գործընթացներ:

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝

 

  • հաշմանդամների կողմից առողջացման պրոցեսի տեխնիկական միջոցների օգտագործումը,
  • հաշմանդամների՝ինժեներական, տրանսպորտային, սոցիալական ինֆրաստրուկտուրայի օբյեկտներում անխափան մուտքի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը,
  • տրանսպորտի, կապի միջոցներից օգտվելը,
  • հաշմանդամների և նրանց ընտանիքի անդամների համար բժշկական վերականգնման վերաբերյալ ինֆորմացիայի հասանելության ապահովումը:

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆՖՆՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Հաշմանդամների բժշկական վերականգնման անհատական համակարգն իրենից ներկայացնում է հաշմանդամի համար առավել օպտիմալ առողջարարական պրոցեսների հատուկ համալիր: Այն իր մեջ ներառում է հաշմանդամի՝ որոշակի գործողությունների իրականացման հնարավորությունների, օրգանիզմում խափանված կամ կորցրած ֆունկցիաների վերականգնման բժշկական, մասնագիտական և այլ առողջարարական չափանիշների իրականացման համար առանձին տեսակներ, ձևեր և ծավալներ:

Տարբերում են հաշմանդամների բժշկական վերականգնման հետևյալ էտապները՝ ստացիոնար, ամբուլատոր, իսկ որոշ երկրներում նաև առողջարանային: Բոլոր գործընթացներն իարականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: